Category: <span>Նորություններ</span>

Ազգային Ժողովին առաջարկվում է վերանայել “դրոշմանիշային վճարների” սոցիալապես անարդար օրենքը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Ազգային Ժողովի ներկայացուցիչներին առաջարկել է վերանայել “ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” օրենքում վերջերս շտապ ու ոչ իրավաչափ ձևով ընդունված փոփոխությունը, որոնք սոցիալապես անարդար, ռեգրեսիվ ֆինանսական բեռ են նախատեսում աշխատողների համար՝ առավելապես թիրախավորելով ցածր ու միջին եկամուտներ ունեցողներին։

Առաջարկեցինք բարելավել E-Request համակարգը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը առաջակություններ է ներկայացրել “ԷԿԵՆԳ” ՓԲԸ-ին՝ բարելավելու պետական մարմիններին գրություններ ուղարկելու միասնական էլեկտրոնային E-Request համակարգը։

Դիտողություններ՝ Ամանորյա տոների չեղարկման նախագծի վերաբերյալ

Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման e-draft համակարգում հրապարակել է «Տոների և հիշատակի oրերի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է չեղարկել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների մեծ մասը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն այսօր իր դիտողություններն ու բացասական կարծիքն է հրապարակել նախագծի վերաբերալ, որոնք ներկայացված են ստորև։ Դրանք շուտով հասանելի կլինեն նաև օրենքի նախագծի ամփոփաթերթում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից աշխատողների պարգևատրման համար նախատեսված ֆոնդն այլ նպատակով օգտագործելու միանձնյա որոշման վերաբերյալ

2021 հունվարի 18-ին Ազատություն ռադիոկայանին նրա տրված ասուլիսից պարզ դարձավ, որ, փաստորեն, աշխատողների պարգևատրման համար նախատեսված ֆոնդը նախարարը վերը նշված նպատակով օգտագործելու որոշումն ընդունել է միանձնյա։ Վերոնշյալի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը գրություն է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

ՀԵՐՔՈՒՄ․ ՀԱՄԿ-ը վարչապետի հրաժարական չի՛ պահանջել (թարմացված)

Մի շարք լրատվամիջոցներով և ֆեյսբուքյան գրառումներով կեղծ տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտնում ենք, որ իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) նման պահանջ չի դրել։

Երևանի քաղաքապետին առաջարկվել է աշխատողներին վճարել լրավճար՝ մինչև վարձատրության չափի բարձրացումը

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով մինչև աշխատավարձերի բարձրացումը Երևանի քաղաքապետարանի և …

EPSU տարածաշրջանային նիստ — հունվար 2021․ COVID-19-ի ազդեցությունը և պատերազմ Հայաստանում

ունվարի 21-ին տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) տարածաշրջանային նիստը, որտեղ մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի ու Լեհաստանի հանրային հատվածի արհմիությունների ներկայացուցիչները։

Դիմեցինք վարչապետին՝ դրոշմանիշային վճարի բարձրացման վերաբերյալ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը գրությամբ դիմեց ՀՀ վարչապետին վերջերս առանց քննարկումների և շտապ ընդունված օրենքի փոփոխությունների վերաբերյալ, որով աշխատողների համար բարձրացվեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ վճարվող “դրոշմանիշային վճարները”

EPSU երիտասարդական ցանցը քննարկեց հեռավար աշխատանքի ընթացքում աշխատողների իրավունքները

Երեքշաբթի, 2021 թվականի հունվարի 12-ին, Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության երիտասարդական ցանցը (EPSU Youth Network) հյուրընկալեց 2021 թվականի իր առաջին վեբինարը` հեռավար աշխատանքից և տանից աշխատելու վերաբերյալ: Այս, համեմատաբար նոր տիպի աշխատատանքը, որպես ժամանակավոր միջոց, հատուկ կարևորություն է ստացել համավարակի ընթացքում, և հավանաբար դեռ շարունակելու է կարևոր դեր ունենալ մոտակա ժամանակաշրջանում: