Հայաստանի պետհիկմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կողմից Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) աջակցությամբ լույս է տեսել The Transnational Insitute-ի կողմից մշակված “Ապագան հանրային է․ դեպի հանրային ծառայությունների ժողովրդավար տնօրինում” գրքի ամփոփագրի հայերեն տարբերակը։
Վերջին տարիներին քաղաքացիական պայքարը հասել է նրան, որ աշխարհով մեկ թափ է առել, այսպես կոչված, վերա-համայնքայնացման (ռե-մունիցիպալիզացիայի) շարժումը։ Դա բարեփոխումների ալիք է, երբ քաղաքներն ու համայնքները ապամասնավորեցնում ու հետ են վերցնում նախկինում մասնավորեցված հանրային ծառայությունները, կամ ստեղծում են հանրային ծառայություններ մատուցող սեփական համայնքային հիմնարկները։ Փորձը ցույց տվեց, որ մասնավորեցումների քաղաքականությունը իրեն չի արդարացրել․ այն միայն ավելացնում է ծախսերը, վատթարացնում է աշխատողների իրավունքները, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև հանրային ծառայյությունների կառավարման ներառականության վրա։
Հետազոտությունը պատմում և վերլուծում է ավելի քան 1400 քաղաքներում ու համայքներում հանրային ծառայությունների վերահամայնքայնացման (re-municipalisation) հաջողված դեպքերը, և ցույց է տալիս ինչպես է վերա-համայնքայնացումն օգնել ավելի ժողովրդավար դարձնել հանրային ծառայությունների տնօրինումը, ավելի մատչելի դարձնել դրանք ծառայության վերջնական օգտատերի համար և զուգահեռ լուծել քաղաքների բնապահպանական ու սոցիալական խնդիրները։
ՆԵՐԲԵՌՆԵՔ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ԱՅՍՏԵՂԻՑ։
