LIVE: Տվյալ հոդվածը պարբերաբար թարմացվելու է՝ ցույց տալով տրանսպորտում ստվերի և հասույթի վիճակագրությունը
Գարնանը Երևան քաղաքի ավագանին տրասնպորտի միասնական տոմսային համակարգի մասին որոշում ընդունեց, համաձայն որի, 2025 թվականի հունվարից շուրջ երեք անգամ թանկանալու է մեկանգամյա երթի ուղեվարձը։ Ուղեվարձի թանկացման շարժառիթներից հիմնականը, ըստ քաղաքային իշխանության, տրանսպորտի հասույթի ավելացման անհրաժեշտությունն է։
Սակայն, տոմսային համակարգի ներդրումից ի վեր, մեծ բաժին է կազմում ստվերը՝ ոչ բոլոր ուղևորների վճարած գումարն է մտնում բյուջե, քանի որ ուղևորների գերակշիռ մասը շարունակում է ուղեվարձը վճարել անմիջապես վարորդին՝ առձեռն։ Սակայն հնարավոր չէ պարզել, թե առձեռն ստացած գումարների որ մասն է հետագայում մուտքագրվում բյուջե։
Պարզելու համար, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում նշված ստվերի կրճատմամբ տրասնորտային ցանցի հասույթն ավելացնելու համար, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը պարբերաբար հարցումներ է ուղարկում քաղաքապետարան։ Այսպես, օրինակ 2024-ի հունվար ամսին վերգետյա համայնքապատկան տրանսպորտից օրական շուրջ 160 000 ուղևորի ուղեվարձն է մուտքագրվել բյուջե։ Մոտավոր հաշվարկներով սա կազմում է ընդհանուր ուղևորահոսքի մեկ-երրորդը։ Հարցումները վերսկսեցինք ապրիլ ամսից։
Այսպես, դատելով բյուջե մտած գումարից, վերգետնա համայնքապատկան տրանսպորտից օգտվողների օրական թիվը բաշխվել է հետևյալ կերպ․
| ԱՄԻՍ 2024 | քանակ |
| ապրիլ | 256201 |
| մայիս | 245653 |
| հունիս | 239341 |
| հուլիս | 235455 |
| օգոստոս | 237903 |
| սեպտեմբեր | 286633 |
| հոկտեմբեր | 295131 |
| նոյեմբեր | 369435 |
| դեկտեմբեր | 351519 |
Քաղաքապետարանից նշում են, որ ZhongTong և MAN ավտոբուսները հագեցած են ուղևորների ընդհանուր քանակը հաշվելու մեխանիզմով, սակայն այդ դեռ ակտիվացված չէ, ուստի ուղևորահոսքի հաշվարկ դեռևս չի իրականացվում։ Սակայն տարբեր հետազոտությունների համաձայն, ինչպես նաև քաղաքային պաշտոնյաների կողմից հնչեցրած թվերի համաձայն՝ վերգետնյա տրանսպորտը օրական կտրվածքով միջինում տեղափոխում է 550 000-ից 630 000 ուղևորի։ Ընդ որում սրանք մի քանի տարի առաջ կատարած հետազոտությունների տվյալներ են, իսկ համաձայն վերջին վիճակագրական տվյալների 2024 թվականին Երևանի բնակչությունն ավելացել է։ Այնուամենայնիվ, մեր հաշվարկներում մենք ենթադրում ենք, որ հունվար և փետրվար ամինսներին ուղևորահոսքը նվազագույնն է և կազմում է մոտ 550 000 ուղևոր։ Իսկ գարնանային և աշնանային ամիսներին ուղևորահոսքը համարել ենք 610 000 ուղևոր։

Ինչ վերաբերվում է դրամարկղ/առձեռն հարաբերությանը, ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների, հուլիս ամսվա ընթացքում օրական շուրջ 86000 ուղևոր է մետաղադրամով վճարել դրամարկղ, իսկ վարորդները բյուջե են վճարել շուրջ 127 000 ուղևորի կողմից առձեռն վճարած գումար։ Չնայած, որ տրանսպորտում դիտարկումները սովորաբար ցույց են տալիս, որ ուղևորների մոտ շուտ 25% է մետաղադրամ ընդունող սարքերով վճարում ուղեվարձը։ Այսպիսով, ինչպես երևում է թվերի վերլուծությունից՝ ուղևորների շուրջ 40%-ի վճարած ուղեվարձն է միայն հասնում քաղաքային բյուջե։ Որոշակի բարելավում է գրանցվել սեպտեմներ և հոկտեմբեր ամսին, այդ մասնաբաժինը հասել է 46-47%-ի։ Սակայն, հստակ հնարավոր չէ ասել, արդյոք դա իրական բարելավում է, որ թվերի նման աճը պայմանավորված է այդ ամիսներին ուղևորահոսքի փոփոխության հետ։ Շեշտենք, որ մեր հետազոտության մեջ հիմնվում ենք ընդհանուր ուղևորահոսքի մոտավոր ենթադրությունների վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։
2023 թվականի վերջից սկսած համայնքապատկան բոլոր տրանսպորտային միջոցներում և մետրոյում արդեն գործում է տոմսային համակարգը։ Ավագանու որոշման համաձայն` 2025թ հունվարից գործելու է միայն տոմսային համակարգը, կանխիկ վճարումներ այլևս չեն լինելու։ Քաղաքապետարանից հետաքրքվել ենք նաև, թե որքան ուղևոր է այժմ օգտվում տոմսային համակարգից, հաշվի առնելով, որ այն բոլորի համար հասանելի է։
Այսպես, եթե հունվարին վերգետնյա տրանսպորտում օրական կտրվածքով տոմսերով երթևեկել է մոտ 1000 ուղևոր, ապա ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսներին՝ համապատասխանաբար 2418, 3492, 4046 և 5311 ուղևոր։ Մնացած ամիսներին տոմսով երթևեկողների մասին տեղեկութությունը ներկայացված է ստորև։

Թեպետ տոմսով երթևեկողների թվականակը հետզհետե աճում է, ընդհանուր ուղևորների մեջ նրանց մասնաբաժինը հոկտեմբեր ամսին հասել է շուրջ 1,4%-ի։ Դժվար է պատկերացնել, մինչև տարվա վերջ այս մասնաբաժինն ինչպես է մեկ տոկոսից հասնելու հարյուր տոկոսի, ինչպես հավաստիացնում է քաղաքապետարանը։ Նոյեմբերից քաղաքապետարանը որոշեց, որ MAN, Zhongtong և Gazel city ավտոբուսներում առձեռն կանխիկ վճարում այլևս չի լինելու և ուղևորները պետք է վճարեն կամ մետաղադրամ ընդունող սարքով, կամ տոմսով։ Նշված որոշումը անկասկած կմեծացնի տոմսով երթևեկողների մանսբաժինը։ Այդ տեղեկատվությունը կավելացնենք այն քաղաքապետարանից ստանալուն պես։
Գտնում ենք, որ մինչև ուղեվարձը թանկացնելը, քաղաքապետարանը պետք է ստվերը վերացնելու միջոցներ ձեռնարկի, ինչի հաշվին տրանսպորտի հասույթն առնվազն կկրկնապատկվի։ Եվ միայն այդ պարագայում կարելի է քննարկել ուղեվարձի չափի վերանայումը։
Ստորև ներկայացվում է վերգենտյա համայնքապատկան տրանսպորտի ամսական հասույթը։ Չնայած ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումները դեռ հեռու են լիարժեք լինելուց, բայց ինչպես երևում է, հասույթն արդեն իսկ աճ է գրանցում, նույնիսկ մինչև նոյեմբերյան կարգավորումները։ Ստվերի լիարժեք կրճատման համար տոմսով վճարումը պետք է պարտադիր լինի բոլոր տեսակի ավտոբուսների համար, իսկ քաղաքապետարանը պետք է տեխնոլոգիաներ ներդնի՝ հաշվելու համար ուղևորահոսքի իրական թիվը, ապահովելով նաև համապատասխան հսկողություն։

