Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում սեպտեմբերի 28-ից 29-ը տեղի ունեցով Եվրոպային հանրային ծառայությունների արհմիության (EPSU) կողմից կազմակերպված համայնքային ծառայությունների համաեվրոպական կոնֆերանսը։ Այն հյուրընկալեց 25 պետությունների 40 արհմիությունների շուրջ 80 մասնակիցներ, որոնք քննարկեցին տեղական և տարածքային կառավարման մակարդակում աշխատողների խնդիրները և արհմիությունների կողմից այդ խնդիրների առերեսումը։ Կոնֆերանսին բացման խոսքով մասնակիցներին ողջունեց Բոսնիա և Հերցեգովինայի արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև քաղծառայողների և համայնքային աշխատողների արհմիության նախագահ Սամիր Կուրտովիչը։
Կոնֆերանսին մասնակցեցին նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները։
Պետություններում ստեղծված իրավիճակի մասին պանելային քննարկմանը ելույթ ունեցավ Արսեն Իգիթյանը, ով անդրադարձավ պետական և համայնքային կառավարման թվայնացման հիմնական մարտահրավերներին՝ հատկապես ԵՄ-ից դուրս երկրների տեսանկյունից, որտեղ կարգավորող և զսպող մեխանիզմներն ավելի թույլ են, իսկ կոլեկտիվ բանակցությունները` խիստ սահմանափակ։ Նա ընդգծեց, որ առանց աշխատողների և արհմիությունների իրական մասնակցության և գործուն ժողովրդավարության թվային բարեփոխումները ոչ միայն չեն նվազեցնում աշխատողների ծանրաբեռնվածությունը, չեն հանգեցնում ավելի որակյալ հանրային ծառայությունների մատուցման, այլև խորացնում են աշխատողների հանդեպ անհարկի հսկողությունը, ստեղծում են նոր ռիսկեր և վատնում են հանրային ռեսուրսները։
Կոնֆերանսի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան նաև տնտեսական քաղաքականության, օրգանայզինգի, կոլեկտիվ բանակցությունների, բնապահպանական փոփոխությունների վերևաբերյալ։
Քննարկվեց նաև հաջորդ տարի սպասվող համայնքային աշխատողների համաշխարհային համաժողովը, որը հյուրընկալվելու է Երևանում հոկտեմբեր ամսին։
Կոնֆերանսի հետ համատեղ անցկացվեց նաև EPSU տեղական ինքնակառավարման հարցրով մշտական հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով հանձնաժողովի նոր նախագահ ընտրվեց Շվեդիայի «Կոմմունալ» արհմիության ներկայացուցիչ Անն Գեորգսոնը, որը կնախագահի հանձնաժողովը մինչ EPSU-ի 2029 թվականի համագումարը։








