
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմի կողմից հերթական անգամ պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի Հանրապետությունում միավորման ազատության, սոցիալական երկխոսության, աշխատանքում ժովովրդավարության և աշխատանքի միջազգային այլ ստանդարտների վերաբերյալ։ Այս անգամ զեկույցը պատրաստվել է հաշվի առնելով նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրին, որն ուժի մեջ է մտել 2021թ մարտի 1-ին։
Զեկույցում արտացոլված են մասնավորապես 2021 թվականի ընթացքում արհմիությունների իրավունքների, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության սկզբունքների խախտումները և դրանց հետ կապված խնդիրները։ Առավելապես առանձնացվել են պետական համակարգում կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների հետ կապված խնդիրները և պետական պաշտոնյաների կողմից արհմիությունների իրավունքների սահմանափակման և արհմիությունների գործունեությանը միջամտելու դեպքերը։ Անդրադարձ է կատարվել նաև իշխանությունների կողմից սոցիալական երկխոսության և խորհրդակցության սկզբունքի անտեսմանը և միավորման ազատության հետ կապված օրենսդրական բացերին։
Աշխատանքային իրավունքներն ու սոցիալական երկխոսության մակարդակը Հայաստանում շարունակել են անկում գրանցել։ Դրա մասին է վկայում նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից հրապարակված “Global Rights Index 2022” զեկույցը: Հայաստանին, այսպիսով, շնորհվել է “3+” գործակիցը և երկիրը հայտնվել է “Իրավունքների կանոնավոր խախտումներ” ունեցող պետությունների շարքում։ Փաստորեն, 2021 թվականի “Global Rights Index” զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը, ինչպես նաև Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Գվինեան, Թունիսը, Լեսոտոն և մի քանի այլ երկրներ անկում են գրանցել նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի Հայաստանին շնորհվել էր “2-” գործակից՝ ընդգրկվելով “Որոշակի խախտումներ” ցանկում։
Զեկույցը կարելի է ներբեռնել սեղմելով ԱՅՍՏԵՂ։