Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Տվյալների գաղտնիության քաղաքականություն

Ստորև ներկայացված է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և Ձեր միջև տվյալների փոխանակման վերաբերյալ գաղտնիության և տվյալների պաշտպանության քաղաքականությունը։ Այն ներկայացված է հնարավորինս համառոտ և ընթեռնելի, և ընդգրկում է ամենա հիմնական ու կարևոր թեզերը։

Նախաբան

“Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը” (այսուհետ օգտագործվելու է “ՄԵՆՔ” կամ “ՄԵՐ” եզրույթները) կարևորում է ՄԵՐ անդամների, դիմողների, ՄԵՐ վեբկայքի ու սոցիալական էջերի հետ գործողություններ կատարողների, և առհասարակ ՄԵԶ հետ տվյալների փոխանակում պարունակող հարաբերությունների մեջ մտնողների (այսուհետ օգտագործվելու է “ԴՈՒՔ” և “ՁԵՐ” եզրույթները) տվյալների պաշտպանությունը։ ՁԵՐ տվյալները ՄԵՐ կողմից մշակվում են համաձայն “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի, ինչպես նաև ԵՄ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի (EU GDPR) տրամաբանությանը համահունչ։ Ստորև ներկայացված են ՄԵՐ վեբ-կայքի (arhmiutyun.org) հետ հարաբերվելու, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով ՄԵՐ հետ կապ հաստատելու ընթացքում ՄԵՐ կողմից ՁԵՐ տվյալների մշակման հետ կապված հիմնական դրույթները։

1․ ՄԵՐ կայքի պասիվ օգտագործումը

Երբ ԴՈՒՔ այցելում եք ՄԵՐ վեբկայքը այն դիտելու, թերթելու, ինֆորմացիա ստանալու նպատակով, և չեք կատարում որևէ ակտիվ գործողություն (օրինակ՝ չեք գրանցվում, չեք ուղարկում ՄԵԶ էլեկտրոնային հաղորդագրություն, չեք գրում մեկնաբանություն, չեք մուտքագրում ՁԵՐ տվյալները, մուտք չեք գործում գաղտնաբառ պահանջող էջեր և այլն), ապա այդպիսի օգտագործումը համարվում է պասիվ օգտագործում։

1․1 Ընդհանուր տեխնիկական տեղեկություններ

Պասիվ օգտագործման ընթացքում Ձեր համակարգիչը որոշակի ապաանձնավորված տվյալներ է ուղարկում կայքի սերվերներին, և այդ տվյալներից որոշները հասանալի է նաև ՄԵՐ համար։ Այդ տվյալներն են՝ Ձեր համակարգչի IP հասցեն, կայք մուտք գործելու ժամը և ամսաթիվը, ՁԵՐ գտնվելու երկիրը, ՁԵՐ կողմից այցելած մեր կայքի կոնկրետ էջերը, ՁԵՐ համակարգչի լեզուն, օպերացիոն համակարգը, բրաուզերը, որից այցելում եք կայքը, կայքում որոնում կատարելու դեպքում՝ որոնման դաշտում մուտքագրված բառերը, ինչպես նաև ինֆորմացիա, թե որ կայքից եք այցելել ՄԵՐ կայք (օրինակ՝ Ֆեյսբուքից, էլեկտրոնային փոստից, Գուգլում որոնելուց, թե պարզապես հասցեն մուտքագրելուց)։ Սրանք ապաանձնավորված տվյալներ են, ավտոմատորեն հավաքագրվում են կայք այցելուներից, պահպանվում են ԱՄՆ-ում գտնվող “Automattic” ընկերության սերվերներում (որում տեղադրված է նաև ՄԵՐ կայքը), և հասանելի են միայն ու միայն ՄԵԶ։

Բացի նշված տվյալներից, կայք այցելության ընթացքում ՁԵՐ վարքագծի մասին տվյալներ կարող են հավաքագրվել cookie-ների միջոցով։ Cookie-ները դրանք փոքրիկ տեքստային ֆայլեր են, որոն պահպանվում են ՁԵՐ համակարգչում, երբ դուք այցելում եք կայքեր։ Դրանցում գրանցվում է ինֆորմացիա կայք այցելության ընթացքում ՁԵՐ վարքագծի մասին։ Օրինակ, որ թեմաներն են ՁԵԶ հետաքրքրում, որքան է տևել կայք այցելությունը, ինչպիսի սարքից եք այցելել կայք և այլն։ Որոշ Cookie-ներ այնուհետև պահպանվում են համակարգչում, և կարող են դիտվել կայքի կողմից հաջորդ այցելության ժամանակ։ ՁԵՐ համակարգչում Cookie-ները կարող են հասանելի լինել նաև այլ կայքերի համար։ Օրինակ այցելելով մեկ այլ կայք, այն կարող է մուտք գործել ՁԵՐ համակարգչի cookie-ները և իմանալ, որ ԴՈՒՔ այցելել եք նաև մեր կայք։ Cookie-ների հետ կապված բոլոր գործառույթները լիովին կարող են կառավարվել ՁԵՐ կողմից և համակարգչի գործիքներով։ Cookie-ների պահպանվելու, կամ դրանց հեռացնելու գործառույթները հասանելի են այն բրաուզերի գործիքներում, որից ԴՈՒՔ օգտվում եք։ Այլ կայքերի հասանելիությունը դեպի ՁԵՐ cookie-ներ կարելի է նույնպես անջատել ՁԵՐ բրաուզերի գործիքներով (օրինակ՝ ակտիվացնելով Do Not Track ֆունկցիան)։ ՄԵՐ կայքը ներկայումս չի ստեղծում cookie-ներ ՁԵՐ համակարգչում, սակայն կայքում ինտեգրված որոշ գործինքեր կարող են ստեղծել իրենց սեփական cookie-ները (տես՝ Բաժին 1․3-ը)։

1․2 Սոցիալական ցանցերի և այլ հղումներ

ՄԵՐ կայքում տեղադրված են հղումներ դեպի սոցիալական կայքերում տեղադրված ՄԵՐ էջեր՝ Ֆեյսբուքում, Ինստագրամում, Թվիթերում, Յութուբում։ Կայքում տեղադրված են նաև հղումներ դեպի մեր գործընկերների կայքեր, տարբեր միջազգային արհմիությունների կայքեր, արհմիութենական բնույթի կազմակերպությունների կայքեր, ԱՄԿ կայք, ՀՀ օրենսդությունների շտեմարաններ և այլն։ Բացի այդ, որոշ հոդվածների վերջում, տեղադրված են հղումներ դեպի ինֆորմացիայի սկզբնաղբյուր։ Կայքի որոշ էջերում կարող են տեղադրված լինել տեսահոլովակներ, որոնք գտնվում են Ֆեյսբուքի կամ Յութուբի սերվերներում։ Բոլոր դեպքերում, երբ ՄԵՐ կայք այցելության ընթացքում, ԴՈՒՔ սեղմում եք այլ կայքի հղում և տեղափոխվում եք այլ կայքեր (կամ դիտում եք տեսահոլովակ, որը տեղադրված է Ֆեյսբուքի, Յութուբի կամ այլ ծառայության սերվերներում), ԴՈՒՔ դուրս եք գալիս ՄԵՐ պատասխանատվության տիրույթից, և ՁԵՐ տվյալների մշակումը սկսում են արդեն այդ կայքերը։ Սովորաբար, այդ կայքերի պասիվ օգտագործման դեպքում գործում է տվյալների մշակման նույն տրամաբանությունը, որը նկարագրված է 1․1 Բաժնում։ Ֆեյսբուքի, Ինստագրամի, Թվիթերի և Յութուբի ՄԵՐ պրոֆիլներ այցելության ժամանակ գործում են այդ կայքերի գաղտնիության քաղաքականությունները։ Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

http://www.facebook.com/policy.php

https://help.instagram.com/155833707900388

https://twitter.com/en/privacy

https://policies.google.com/privacy

1.3 Google Analytics

ՄԵՐ հարմարության համար, ՄԵՐ կայքում օգտագործվում է ամերիկյան Google ընկերության կողմից աշխատեցվող Google Analytics գործիքը, որը հնարավորություն է տալիս ՄԵԶ ավելի հարմարավետ և ավելի համապարփակ ձևով տեսնել և վերլուծել կայքի այցելուների ապաանձնավորված տվյալները (որոնց մասին նշված է Բաժին 1․1-ում) և պատկերացումներ կազմել կայքի լսարանի մասին։ Բացի արդեն նշված տվյալներից, Google Analytics գործիքը հավաքագրում է նաև մոտավոր տվյալներ կայքի այցելուների տարիքի, սեռի, վարքագծի, հետաքրքրությունների, երբեմն գտնվելու քաղաքի վերաբերյալ։ Սրանք նույնպես ապաանձնավորված տվյալներ են։ Այս տվյալների հավաքագրելու գործընթացը տեղի է ունենում Ձեր համակարգչի մեջ cookie-ների ստեղծման, և այնուհետև դրանց ուսումնասիորության միջոցով։ Cookie-ների սկզբունքի մասին նշված է Բաժին 1․1-ում։ Google Analytics գործիքի միջոցով հավաքագրված տվյալները անվտանգ կերպով պահպանվում են ԱՄՆ-ում գտնվող Google ընկերության սերվերներում և հասանելի եմ միայն ու միայն ՄԵԶ։

1.4 Այլ գործքիներ, որոնք կարող են հավաքագրել տվյալներ

ՄԵՐ կայքում ժամանակ առ ժամանակ կարող են օգտագործվել տարբեր ընկերությունների կողմից ստեղծված գործիքներ՝ կայքի աշխատանքի բարելավման, կամ ֆունկցիոնալության բարձրացման համար։ Այդ դեպքում այս ընկերությունները նույնպես հնարավոր է հավաքագրեն ՄԵՐ կայքի այցելուների մասին Բաժին 1․1-ում նշված ապաանձնավորված տվյալներ՝ մինիմալ չափով։ Այսպիսի գործիքների օգտագործումը սահմանափակ է և ունի ժամանակավոր բնույթ։ ՄԵՐ կայքում երրորդ կողմի գործիքներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում ՄԵՆՔ օգտագործում ենք միայն ԱՄՆ կամ ԵՄ օրենսդրական դաշտում գործող ընկերությունների գործիքներ։

2․ Կայքի ակտիվ օգտագործում

2․1 ՄԵԶ հետ կապի հաստատում

Ներկայումս ՄԵՐ կայքը հնարավորություն է տալիս ՄԵՐ հետ կապ հաստատել՝ գրելով ՄԵԶ հաղորդագրություն կայքի, էլեկտրոնային փոստի և հեռախոսի միջոցով։ Այս դեպքերում ԴՈՒՔ ՄԵԶ տրամադրում եք արդեն անձնավորված տվյալներ՝ ՁԵՐ էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև այլ տվյալներ, ինչպիսիք են անունը, ազգանունը, աշխատավայրը և այլն։ ՄԵԶ հետ կապ հաստատելուց ԴՈՒՔ տալիս եք ՁԵՐ համաձայնությունն առ այն, որ ՁԵՐ կողմից փոխանցված անձնական տվյալները կարող են պահպանվել և մշակվել ՄԵՐ կողմից՝ այս էջում նշված դրույթների, ինչպես նաև “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի շրջանակներում։

2.2 Տրամադրված տվյալների պահպանումը, մշակումը և օգտագործումը

Կայքի, էլեկտրոնային փոստի միջոցով, հեռախոսով, սոցիալական կայքերի միջոցով ՄԵԶ հետ կապ հաստատելիս, ՄԵԶ փոխանցված անձնական տվյալները (ՁԵՐ էլեկտրոնային փոստի հասցեն, հասցեն, հեռախոսահամարը, անուն-ազգանունը, հաղորդագրության մեջ նկարագրված խնդիրը, աշխատավայրը) կարող են պահպանվել ՄԵՐ կողմից՝ ՁԵՐ բարձրացրած խնդիրը ուսումնասիրելու, հետագայում ՁԵԶ հետ կապնվելու, աշխատանքի ընթացքում Ձեր տրամադրած խնդիրներին հարկ եղած դեպքում նորից վերադառնալու համար։ Առանց ՁԵՐ թույլատվության, ՁԵՐ անձնական տվյալները երրորդ կողմի չեն փոխանցվում և որևէ տեղ չեն հրապարակվում։ ՁԵՐ կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին ՄԵՐ կողմից հնարավոր է հետագայում ուղարկվեն մեր աշխատանքի հետ կապված ինֆորմացիաներ, նորություններ, տեղեկագրեր՝ ՁԵՐ համաձայնությամբ։ ՁԵՐ անձնական տվյալների այնպիսի օգտագործումը, որը հանգեցնում է դրանց հասանելիության երրորդ կողմի, կամ ՁԵՐ էլ․ փոստին տեղեկատվական նամակներ ուղարկելուn՝ կատարվում է միայն ՁԵՐ համաձայնությամբ։ Բացառություն կարող են կազմել “2․3 Լրացուցիչ դրույթներ” բաժնում նկարագրված դեպքերը։

Տեխնիկական հարմարության, անվտանգության և աշխատանքի օպտիմալացման նպատակով, ՁԵՐ մասին անձնական ու կոնտակտային տվյալները պահպանելուց հնարավոր է օգտագործվեն Google, Microsoft և Dropbox ընկերությունների կողմից տրամադրված ամպային տեխնոլոգիաները։ Այդ դեպքում ՁԵՐ տվյալները, բացի ՄԵՐ տեխնիկական միջոցներում լինելուց, անվտանգ կերպով կպահպանվեն նաև ԱՄՆ-ում գտնվող Google, Microsoft և Dropbox ընկերությունների սերվերներում։ Որոշակի դեպքերում, ՄԵՐ աշխատակազմի հարմարության համար, ՁԵՐ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և անունը կարող են պահպանվել ՄԵՐ աշխատակազմի հեռախոսներում, ինչը նշանակում է, որ դրանք հնարավոր է անվտանգ և կոդավորված կերպով պահպանվեն նաև ԱՄՆ-ում գտնվող Apple, Facebook (WhatsApp-ի և Instagram-ի մայր ընկերություն), ինչպես նաև ճապոնական Rakuten (Viber-ի մայր ընկերություն) ընկերությունների սերվերներում։ Որոշ դեպքերում այդ տվյալները կարող են դիտել աշխատողի հեռախոսում տեղադրված այլ ընկերությւունների հավելվածները (օրինակ՝ Twitter, Snapchat, և այլն)։ Նշված բոլոր ընկերությունների սերվերները կարող են տեղադրված լինել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։ Apple, WhatsApp և Viber ծառայությունների տվյալների պահպանման քաղաքականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.apple.com/legal/privacy/en-ww/

https://www.whatsapp.com/legal?eea=1#key-updates

https://viber.com/en/terms/viber-privacy-policy

3 Լրացուցիչ դրույթներ

Սույն “Տվյալների գաղտնիության քաղաքականություն” էջում սահմանվածը վերաբերում է սույն կայքի, ՄԵՐ էլեկտրոնային փոստի, այլ էլեկտրոնային հարթակների միջոցով ՄԵՐ հետ հարաբերվող անձանց։ Սակայն, սույն դրույթները ՁԵԶ կարող են վերաբերվել մասամբ կամ վերապահումով, եթե ԴՈԻՔ շարքային կայքի օգտագործող կամ դիմող լինելուց բացի ունեք Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության հետ այլ տիպի հարաբերություններ, ինչպիսիք են, օրինակ կանոնադրական, անդամակցային, մասնակցային, գործընկերային և այլ աշխատանքային պարտավորություններ։

4․ Եզրափակիչ դրույթներ

Սույն դրույթները կարող են ցանկացած ժամանակ ենթարկվել փոփոխությունների։ Այդ փոփոխությունները կատարվելու են այս էջում։

Տվյալների մշակման պատասխանատու՝
Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմիններ և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն։
Հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, սենյակ 501
Հեռ՝ 010580582
email: profrosgu@gmail.com

Օգոստոսի 20, 2020

%d