Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ուղեցույց

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ուղեցույց

Ինչպես գիտեք, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունեցել, որով ՀՀ քաղաքացիների համար աստիճանաբար մինչև 2025 թվականը ներդրվում է տարեկան եկամուտների հայտարարագրման համակարգ։

Այս կարգավորումով, 2024 թվականի եկամուտները պետք է հայտարարագրեն բոլոր նրանք, ովքեր 2024թ դրությամբ վարձու աշխատող են, հանրային կամ համայնքային ծառայող, որևէ կազմակերպության իրական շահառու, 1 միլիարդ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության մասնակից։ 2025 թվականից՝ հայտարարարգրումը պարտադիր է լինելու արդեն բոլոր քաղաքացիների ու բնակիչների համար։

Ստորև ներկայացնում ենք ուղեցույց, թե ինչ է իրենից ներկայացնում եկամուտների հայտարագրումը։

Յուրաքանչյուր տարվա եկամուտները պետք է հայտարագրել հաջորդ տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածում։ Սակայն, այս տարի այդ վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Այսինքն, մինչև այս տարվա նոյեմբեր պետք է հայտարարգրեք 2024 թվականի եկամուտները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է թվային նույնացում անցնել ակտիվացված նույնականացման քարտով։ Ուստի բոլոր նրանք, ովքեր չունեն նույնականացման քարտ, պետք է ստանան այն։ Իսկ այնուհետև բջջային օպերատորի մոտ ակտիվացնեն mID ծառայությունը։ Ներկայումս ներդվում է նաև e-sim-ով mID համակարգ, որը e-sim հնարաբվորություն ունեցող հառախոսների դեպքում թույլ կտա չայցելել բջաային օպերատորների մոտ։ Խնդրում ենք հետևել Ձեր բջջային օպերատոների կողմից արվող հայտարարություններին։ Ովքեր արդեն ունեն չիպով նույնականացման քարտ, կարող են այն օգտագործել՝ միացնելով Windows համակարգչին հատուկ քարտ կարդացող սարքով։ Այդ նպատակով պետք է գտնեք քարտի PIN և PUK կոդերը, ակտիվացնեք էլեկտրոնային ստորագրությունը և տեղադրեք համակարգչում համապատասխան ծրագրերն ու գործիքները։ Չիպով քարտերի դեպքում, ցանկության դեպքում, նույնպես կարելի է ակտիվացնել mID ծառայությունը (այս դեպքում պետք չի լինի գտնել PIN/PUK կոդերն ու համապատասխան ծրագրեր ներբեռնել համակարգչի մեջ)։

(Հաշվի առեք, որ Երևան քաղաքի անձնագրային բաժիններում և “Օվիրում” հնարավոր է նույնականացման քարտ ստանալ միայն նախօրոք օնլայն գրանցելով Ձեր այցը։  Գրանցումը կարելի է կատարել migration.e-gov.am կայքում։ Պետք է մուտք գործել կայք, ընտրել ‘Նույնականացման քարտի տրամադրում’ բաժինը, այնուհետև ընտրել “Ամրագրել այց”, հետո ընտրել Ձեր նախընտրած անձնագրային բաժինը և ընտրել Ձեր այցելելու ամսաթիվն ու ժամը։  Մարզերում հնարավոր է այցելել բաժիններ առանց գրանցման։) 

Եթե արդեն ունեք ակտիվացրած նույնականացման քարտ, ապա կարող եք ներկայացնել հայտարարագիրը։

Եկամուտների հայտարարագրման համար 

ՔԱՅԼ 1․ Հայտարարագրմանը պատրաստվելու համար խորհուրդ ենք տալիս նախևառաջ պատրաստել բոլոր տվյալները։ Այդ նապատակով կարող եք հիշել, կամ բանկային քաղվածքներով ու բջջային հավելվածներով առանձնացնել նախորդ տարվա բոլոր այն կողմնակի եկամուտները, որոնք ունեցել եք բացի Ձեր բուն աշխատավարձից, ինչպես անկանխիկ, այնպես կանխիկ։ Հիշեք, որ եկամուտը դա այն գումարն է, որը ՍՏԱՑԵԼ ԵՔ նախորդ տարվա ընթացքում։ Արդեն ունեցած գումարը եկամուտ չէ։ Գրի առեք դրանք՝ նշելով, թե որ եկամուտն ինչպիսի եկամուտ է (օրինակ՝ այլ անձից նվեր, գործատուից կամ ինչ-որ կազմակերպությունից ստացված օգնություն, վարկեր, մուտուցված ծառայություններից ու ֆրիլանսից աշխատավարձ, փոխհատուցում, թոշակ, նպաստ, շահում, իրերի վաճառքից ստացված գումար և այլն)։ Հետևյալ 4 տեսակի եկամուտների՝ նվերների, օգնությունների, վարկեր/փոխառությունների և իրերի վաճառքից ստացված գումարների դեպքում, կարող եք առանձնացնել միայն նրանք, որոնք գերազանցում են 300 000 դրամը։ Այնուհետև բանկային հավելվածից, քաղվածքից կամ այլ ձևերով ճշտել ու գրի առնել նախորդ տարում ավանդներից ստացված եկամուտը։ Եթե ծնվել եք 1974-ից հետո և կուտակային կենսաթոշակային համակարգին եք միացված, սպասեք էլ․ փոստով ստացվող տարեկան հաշվետվությանը (սովորաբար ուղարկվում է փետրվար-մարտ ամինսերին) և դրա միջից գրի առեք և կենսաթոշակային ֆոնդի կողմից գեներացված եկամուտները (այն եկամուտը, որ գոյացելը ձեր մուծումների ու պետության կողմից հատկացումների կառավարման արդյունքում, այն ներկայացված է “եկամուտ” սյունակում։)։ Եթե թոշակառու եք, գրի առեք տարվա ընթացքում ստացված թոշակը, օրինակ ամսեկան թոշակը տասներկուսի բազմապատկելով։ Այն գումարները, որոնք փոխանցել եք ինքներդ Ձեզ տարբեր հաշիվների միջև, կամ որոնք ունեցել եք կանխիկ և մուտք եք արել ձեր հաշիվներին, բնականաբար եկամուտ չեն համարվում, և դրանց մասին մտածել պետք չէ։ Եթե մոտավոր իմի բերեցիք և գրի առաք բոլոր այս եկամուտները, ստորև ներկայացնում ենք, թե դրանից որը որ տողում պետք է լրացնել։

Եթե հաշվետու տարվա (2024) ընթացքում դուք կամ ձեր ընտանիքի անդամը վճարել է ուսման, ատամնաբույժի կամ բուժապահովագրության համար, ապա պահանջեք, որ այդ հաստատությունները ձեր վճարած ծառայության համար դուրս գրեն հարկային հաշիվ։

Քայլ 2․ Հարկավոր է մուտք գործել հայտարարագրման կայքը՝ self-portal.taxservice.am

Քայլ 3․ Ներքևում նշել “Համաձայնվում եմ ” վանդակը։ 
Քայլ 4․ Սեղմել “Մուտք ԵՍ ԵՄ համակարգի միջոցով” կոճակը։
Քայլ 5․ մուտք գործել համակարգ Ձեր նույնականացման քարտի միջոցով (կամ սարքով համակարգչին միացված տարբերակով, կամ բջջային տարբերակով, եթե ակտիվացված է mID ծառայությունը)։
Քայլ 6․ Մտնել “անձնական էջ” բաժինը։ 
Քայլ 7․ Եթե առաջին անգամ եք ներկայացնում հայտարարագիրը՝ Սեղմել “Ստանալ ՀՎՀՀ” կոճակը։ Անհրաժեշտ կլինի մուտքագրել հեռախոսահամարը և փոստային կոդը։ Կգեներացվի ֆայլը, որը պետք է ստորագրել ու հանձնել համակարգին։ Այդպիսով կստանաք ՀՎՀՀ (սա անձնական ՀՎՀՀ է և կապ չունի որևէ կազմակերպության հետ)։ ՀՎՀՀ-ն ստացվում է միայն առաջին անգամ և մնում է որպես Ձեր անձնական ՀՎՀՀ-ն։
Քայլ 8․ Հայտարարագրեր բաժնից ընտրել Հայտարարագրերի ձևեր բաժինը, և ընտրել “Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի”։ 
Քայլ 9․ Ընտրել տարեթիվը։ Այս դեպքում՝ 2024։
Քայլ 10․ համակարգը կհարցնի, թե ինչ հիմքով եք լրացնում հայտարարագիրը։ Արհմիության նախագահ լինելու դեպքում պետք է ընտրել “Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին” ՀՀ օրենքի իմաստով իրական շահառու” հիմքը։ Պետական և համայնքային ծառայող լինելու դեպքում՝ համապատասխանաբար կարող եք ընտրել այդ հիմքը։ Վարձու աշխատող լինելու դեպում՝ այդ հիմքը։ Կարելի ընտրել մի քանի հիմք միաժամանակ: 
Քայլ 11․ Կբացվի հայտարարագրի ձևը։ Այն ունի 6 բաժին։ Առաջին բաժնում կտեսնեք ձեր պաշտոնական գործատուի (գործատուների) կողմից Ձեզ վճարված վարձատրությունը։ Եթե ունեցել էք այլ տիպի եկամուտներ, դրանք կարող եք նույնպես հայտարարագրել։ Ներքևում ավելի մանրամասն ներկայացրել ենք, թե բացի աշխատավարձերից ինչ այլ տիպի եկամուտներ է հարկավոր լրացնել, և որոնք որ դաշտերում է պետք նշել։ Բաժին 2-ում հայտարարագրվում են չհարկվող եկամուտները (օրինակ, թոշակառուների դեպքում պետք է մուտքարգել տրավա ընթացքում ստացված թոշակը)։ Բաժին 3-ում այլ եկամուտները, որոնք ստացել եք հարկային գործակալ չհանդիսացող մարմիններից։ Բաժին 6-ում՝ ինքնազբաղվածությունից ստացված եկամուտները։ Միաժամանակ, եթե ունեցել եք առողջապահական ապահովագրական մասնավոր անհատական փաթեթ, կամ ուսման վճարներ եք կատարել, դրանք պետք է առանձին գրանցել կայքի  “սոցիալական ծախսեր բաժնում” և դրանք կարտացոլվեն Բաժին 4-ում։ Դրանց համար նախատեսված է փոխհատուցում մինչև 100 000 դրամի չափով։

Քայլ 9։ Ամենավերջում պետք է սեղմել Գրանցել կոճակը։ Հնարավոր է հայտնվի պատուհան, որում նշված կլինի, որ որոշ դաշտեր ճշգրտվել են։ Ուշադրություն մի դարձրեք դրան և ևս մեկ անգամ սեղմեք գրանցել։ 

Քայլ 10։ Կտեսնեք լրացված հայտարարագրի ֆայլը, որի կողքը կլինեն տարբեր գործառույթների կոճակներ։ Պետք է սեղմել “ստորագրել”։ Հայտարարագրի ֆայլը կբեռնվի համակարգչի մեջ, որը պետք կլինի ստորագրել և նորից հետ վերբեռնել համակարգ։ Այնուհետև պետք է սեղմել “հանձնել ՊԵԿ” կոճակը։ Առանց չիպի նույնականացման քարտերի դեպքում տեղի է ունենում բջջային նույնացման գործընթաց, և ֆայլը ավտոմատ ստորագրվում է, առանց ներբեռնելու։

Ուշադրություն։ Եկամուտները հայտարագրելուց հետո դուք նաև ստանում եք եկամտահարկի որոշակի վերադարձի իրավունք։

Ըստ Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ Դուք և Ձեր ընտանիքի անդամները (ամուսին, ծնող, զավակ) իրավունք եք ստանում Ձեր վճարած եկամտահարկից ստանալ այսպես կոչված «սոցիալական ծախսերի» փոխհատուցում։ Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման՝ այս պահին սոցիալական ծախսեր են համարվում ապահովագրական ընկերությունից առողջապահական ապահովագրության փաթեթի ձեռքբերումը, 2024 և 2025 թվականներին կատարած ատամնաբուժական ծախսը, ինչպես նաև ուսմանն ուղղված ծախսերը, արվեստի, մարզային, պարային ու նմանատիպ դպրոցների, խմբակների, կրթական ծրագրերի վրա կատարած ծախսը, դասագրքերի վարձակալությունը (երաժշտական, արվեստի, պարային ու նմանատիպ դպրոցների համար՝ միայն 2024թ հունվարի հետո)։ Առողջապահական ծախսերի համար կարող եք ստանալ մինչև 50 000 դրամ փոխհատուցում, ուսման ծախսերի համար՝ մինչև 100 000 դրամ, դասագրքերի վարձակալության համար մինչև 3000 դրամ, իսկ ամբողջ ընդհանուր՝ ոչ ավել քան 100 000։ Որպեսզի այդ փոխհատուցումը ստանաք, պետք է ունենաք Ձեր ՀԾՀ-ն (սոցքարտի համարը) պարունակող և վճարումը հաստատող հաշվարկային փաստաթուղթ (դուրս գրված հաշիվ, ինվոյս)՝ տրամադրված ապահովագրական ընկերության, ատամնաբուժական կլինիկայի կամ ուսումնական հաստատության կողմից։ Եթե, օրինակ, ցանկանում եք փոխհատուցում ստանալ երեխայի ուսման վարձի համար, ուսման վարձի վճարային փաստաթղթը պետք է պարունակի Ձեր (հայտարարագիրը լրացնողի) ՀԾՀ-ն։

Ինչպես լրացնել և տեսակավորել եկամուտները

Ավանդներից ստացված տոկոս և քեշբեք

Եթե հաշվետու տարվա ընթացքում (այս դեպքում՝ 2024) ունեցել եք բանկային ավանդներ, որից ստացել եք տոկոսներ, դրանք պետք է լրացնել հայտարարագրի Բաժին 1-ի Գլուխ 2-ի 2-րդ տողի “Ավանդի տոկոս” բաժնում։ Այդ նպատակով Գլուխ 2-ի ներքևում “Հարկային գործակալի ՀՎՀՀ” տողում պետք է գրեք ձեր բանկի անունն ու ընտրեք այն ցուցակից, իսկ կողքն ընտրեք “ավանդի տոկոս”։ Դրանից հետո 2-րդ տողի դաշտը կակտիվանա, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել հաշվետու տարվա մեջ ստացված տոկոսները “կեղտոտ” չափով, այսինքն ներառելով 10% եկամտահարկը։ Այդ տեղեկությունը սովորանար բանկերը տրամադրում են տարվա վերջում, կամ կարող եք գտնել ձեր բանկային հավելվածում, կամ Ձեր հաշիվների քաղվածքից պետք է տեսնեք ավանդներից ստացված եկամուտները և դրանցից վճարված 10% հարկը։ 

Նշված տողը լրացնելը որևէ լրացուցիչ պարտավարություն չի սահմանելու, և ունի ընդանենը ՊԵԿ-ին տեղեկացնելու բնույթ, քանի որ այդ 10% հարկը ձեր անունից արդեն վճարել է բանկը։ 

Բանկի քարտին հաշվարկված քեշբեքներ

Բանկից ստացված քեշբեքները (խոսքը կոմերցիոն քեշբեքների մասին է և ոչ կենսաթոշակային քարտերի ) նույնպես պետք է լրացնել Բաժին 1-ի Գլուխ 2-ում՝ որպես հարկային գործակալի կողմից ստացված եկամուտ։ Սակայն պետք է ընտրել “այլ եկամուտ” տեսակը, լրացնել ստացված քեշբեքի չափը, այնուհետև լրացնել դրանից գանձված եկամտահարկի չափը։

Նվազեցվող (չհարկվող) եկամուտներ՝ Թոշակ, նպաստ, օգնություններ, ապահովագրական հատուցումներ, վնասի փոխհատուցումներ, կուտակային կենսաթոշակային հատկացումներ, պարտքով գումար, այլ անձանցից ստացված փողեր և այլն

Բաժին 2-ում լրացվում են բոլոր այն եկամուտները որոնք չեն հարկվում (դրանք անվանում են “նվազեցվող”)։ Թոշակառուները հաշվետու տարվա ընթացքում ստացված թոշակը պետք է լրացնեն Բաժին 2-ի “2. Կենսաթոշակներ [2.2]” տողում։ Նույնը վերաբերվում է նպաստներին։ Այս բաժնի 3-րդ տողում կարող եք լրացնել հատուցումները, եթե օրինակ ստացել եք հատուցում ԱՊՊԱ-ի պատահարներից։ Դրամական օգնություններ ստացած լինելու դեպքում դրանք լրացվում են 6-րդ “Սոցիալական օժանդակություններ [2.6]” տողում։ Այս բաժնի մնացած տողերում ևս կարող եք լրացնել, եթե համապատասխան եկամուտներ եք ունեցել։ Եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից եք, ապա ձեր կուտակային հաշվեհամարին պետությունից հատկացված գումարը պետք է լրացնել [2.5] բաժնում։ Այդ գումարների մասին տեղեկատվությունը ներառված է այն հաշվետվություններում, որոնք ստացվում են ամեն եռամսյակ կամ տարվա վերջում ձեր էլեկտրոնային հասցեին։ Եթե այդպիսիք չեք ստանում, համապատասխան կարգավորումը կարելի է անել և տեղեկությունը տեսնել https://cda.am/am/pages/my_account կայքում՝ օգտագործելով ձեր նույնականացման քարտը։ Համաձայն օրենքի՝ եկամուտ է համարվում նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդի կողմից Ձեր կուտակված միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտը։ Ուստի այդ գումարները ևս պետք է գրվեն “Նվազեցվող եկամուտներ” բաժնում՝ “Այլ եկամուտների”մեջ։ Ավիաընկերությունների կողմից ուշացման կամ բեռի վնասման համար տրված փոխհատուցումները լրացվում են “14. Վնասի փոխհատուցում [2.14] տողում”։

Այս բաժնի եկամուտները ևս հարկվող չեն և կրկին որևէ պարտավորություն չեն առաջացնում։

Վարկեր կամ այլ անձանցից ստացված փողեր
Եթե ստացել եք վարկեր, դրանց գումարները լրացվում են Բաժին 2-ի “15. Վարկեր և փոխառություններ [2.15]” տողում։ Սա նույնպես չհարկվող եկամուտ է։ Այստեղ են լրացվում նաև այն գումարները, որոնք պարտքով վերցրել եք այլ անձանցից։ Այս գումարների դեպքում կարող եք լրացնել միայն 300 հազար և ավելի գործարքները։

Ծանոթ-բարեկամներից ստացված փողեր

Այլ անձանցից ստացված փողերը (300 000-ից ցածր գործքները կարող եք հաշվի չառնել) կարող եք ներմուծել Բաժին 2-ի 10-րդ տողում (Ժառանգությամբ և նվիրատվությամբ ստացվող գույք), եթե դրանք պաշտոնական նվիրատվություն չեն։ Նվիրատավությունների համար կա առանձին տող (Բաժին 3-ի 14-րդը)։ Համացանցում տարածվում են թյուր թեզեր այն մասին, որ իբր արտերկրում աշխատող բարեկամից ստացված գումարները ենթակա են լինելու հարկման։ Դա այդպես չէ։ Ձեզ տրված գումարները, անկախ նրանից թե որ բարեկամը որտեղից է ուղարկել և ինչպես է դրանք աշխատել, Ձեր համար համարվում են նվեր և հարկման ենթակա չեն։ Հարկման ենթակա է հենց այն անձը, որն արտերկրում աշխատում է բայց հարկեր չի վճարել, ընդ որում՝ դա հայտարարագրման և Ձեր հետ որևէ կապ չունի և դա միշտ էլ այդպես է եղել։

Տաքսի վարելուց ստացված եկամուտներ

Եթե տարվա ընթացքում որպես ֆիզիկական անձ էլեկտրոնային պլատֆորմների (gg, yandex, utaxi) միջոցով վարել եք մեքենա, ապա ստացված եկամուտները հայտարարագրվում են Բաժին 2-ի 21-րդ տողում։ Սա նույնպես հարկային պարտավորություն չի առաջացնում, քանի որ մեքենա վարելուց ամեն երթից 2024 թվականին արդեն իսկ ավտոմատ վճարվել եք 2% պետական տուրք։

Առհասարակ, բոլոր այն եկամուտները, որոնք նկարագրված են Հարկային օրենսգրգքի 147-րդ հոդվածում, պետք է հայտարարագրվեն “Նվազեցվող եկամուտներ” բաժնի համապատասխան տողերում, կամ եթե համապատասխան տող չկա, այդ բաժնի “Այլ եկամուտներում”։

Վարձով տրված գույքից եկամուտ կամ կողմնակի և ֆրիլանս աշխատանքներ
Անշարժ գույքը վարձով տալու դեպքում ստացված եկամուտը հայտարարագրվում է Բաժին 3-ի  “7․վարձավճար [3.10]” տողում (60մլն դրամից ավելի եկամտի դեպքում՝ հաջորդ տողում)։ Ինտերնետի միջոցով կատարված աշխատանքների (ֆրիլանս), մասնավոր պարապունքների, անձանց կամ օտարերկրյա կազմակերպություններին մատուցված ծառայությունների համար վարձատրությունները ու նմանատիպ այլ գործունեությունից ստացված վարձատրությունը լրացվում է նույն բաժնի 2″) քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց եկամուտ [3.5]” տողում, կամ նույն բաժնի “այլ եկամուտներ” տողում։ Այս տողերում լրացված եկամտից առաջանում է հարկային պարտավորություն, որն արտացվում է այդ տողերի “Եկամտային հարկ” սյունակում։ Առաջացած հարկային պարտավորություններն այնուհետև պետք է վճարել https://file-online.taxservice.am/ (ՀՆԷՀ) համակարգով՝ “Էլեկտրոնային վճարումներ” բաժնում։ Այդ բաժնում արդեն ավտոմատ կարտացոլվի Ձեր հարկային պարտավորոթյունը։

Ինչպես ստանալ փոխհատուցում ուսման, բուժապահովագրության կամ ատամնաբուժական ծախսերի համար

Նախևառաջ, եթե Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար կատարել եք ուսման վարձի վճար կամ ապահովագրական փաթեթ եք ձեռք բերել, կամ ատամնաբուժական կլինիկայից եք օգտվել (այս դեպքում՝ միայն 2024 թվականից սկսած) ապա համոզվեք, որ տվյալ հաստատությունից Ձեր ՀԾՀ-ով (սոցքարտի համարով) դուրս է գրվել վճարահաշվարկային փաստաթուղթ/հարկային հաշիվ/ինվոյս։ Այդ դեպքում, հայտարարագիրը լրացնելուց արդեն իսկ այդ ծախսերն ավտոմատ կերպով կտեսնեք հայտարարագրի Բաժին 4-ում։ Եթե դրանք ավտոմատ կերպով չտեսնեք, փորձեք դրանք փնտրել հայտարարագրի կայքի “սոցիալական ծախսեր” բաժնում։ Եթե ուսումնական հաստատության կամ առողջապահական ընկերության կողմից պատշաճ դուրս է գրվել Ձեր ՀԾՀ-ով ինվոյս, ապա պետք է դա տեսանելի լինի կայքում։

Այնուհետև, հայտարարագիրը ներկայացնելուց հետո, նույն կայքում, “Հայտարարագրեր” բաժնում բացեք “Դիմում՝ Միասնական հաշվից գումարները վերադարձնելու” ձևը։ Նշեք “Տրամադրում եմ բանկային հաշվեհամարի ստուգման համաձայություն” վանդակը, մուտքագրեք Ձեր բանկային հաշվեհամարը, վերադարձվող գումարը, և սեղմեք “Գրանցել” կոճակը։ Այս քայլիս հետո միանգամից կտեսնեք պատուհան, որում կնշվի, որ այնուհետև պետք է մուտք գործեք «Հարկային հաշվեկշիռ» էջը և սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը, որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Հայտված պատուհանի մեջ, սակայն, արդեն իսկ տեղադրված կլինի “Մարում/վերադարձ” կոճակը, որը կարող եք անմիջապես սեղմել։ Վերջում չմոռանաք նաև ստորագրել ու հանձնել (նույն կերպ, ինչպես արեցիք հայտարարագրի դեպքում) այդ վերադարձի դիմումը։ Շուրջ 3 աշխատանքային օրվա մեջ գումարը կնստի Ձեր բանկային հաշվին։

Ինչ պետք է անի ատամնաբույժը, որպեսզի Դուք կարողանաք փոխհատուիցել ատամնաբուժական ծախսը։

Անհրաժեշտ է, որ ատամնաբույժւ կամ ատամնաբուժարանը е-invoicing համակարգով ստեղծի ծառայությունների մատուցման հաշիվ-վավերագիր, մատուցման ամսաթվում նշի 2024 թ որևէ ամսաթիվ, «Ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ» բաժնում ընտրի «Ֆիզիկական անձ» և «Սոցիալական ծախս կատարած ՀՀ քաղաքացի» տարբերակները, Սոցիալական ծախսի տեսակ բաժնում ընտրի «Ատամնաբուժական ծառայություններ» տեսակը, այնուհետև տվյալ բաժնի բոլոր դաշտերում լրացնել Ձեր (պացիենտի) տվյալները՝ անունը ազգանունը, ՀԾՀ համար, նույնականացման քարտի տվյալները, հասցեն։

Փոխհատուցում հիփոթեկային վարկի համար

Նրանց, ում հասնում է եկամտահարկի վերադարձ հիփոթեկային վարկերի համար, դիմումները պետք է ներկայացնեն ԱՆԿԱԽ հայտարարագրից։ Այդ դիմումները պետք է ներկայացնել Անհատական հաշվների տեղեկատավական պորտալի միջոցով՝ հետևյալ հղումով՝ https://file-online.taxservice.am/personalaccount/loginPage.jsf

Պորտալ մուտք գործելուց հետո պետք է ձախ կողմում մուտք գործել “Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան” բաժինը, այնուհետև սեղմել “Նոր դիմում”։

One comment

  1. Pingback: Առաջարկում ենք վերանայել սոցծախսերի փոխհատուցման կարգավորումները

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading