Եվրամիություն-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմն իր 4-րդ նիստի արդյունքներով ընդունեց հռչակագիր։
Հռչակագրում, մասնավորապես նշվում է, որ Քաղհասարակության պլատֆորմը՝
- ողջունում է ԵՄ-ՀՀ մերձեցման մասին 2024/2580(RSP) բանաձևի ընդունումը, ինչպես նաև 2024թ փետրվարի 13-ին կայացած ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի դրական արդյունքներն ու նոր ՀՀ-ԵՄ Գործընկերության Օրակարգի ներդրումը, միաժամանակ շեշտելով, որ այն չի կարող փոխարինել կամ հետին պլան մղել CEPA համաձայնագրով սահմանված ընթացակարգային ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները;
- հաշվի առնելով Քաղհասարակության պլատֆորմի և կառավարության միջև համագործակցության աճը, նշում է, որ անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալ դարձնել այդ հարաբերությունը և պլատֆորմի կողմից մշակվող կարծիքներն ավելի բաց և կառուցողական կերպով ընդունել;
- մտահոգություն է հայտնում անգործունակ սոցիալական երկխոսության վերաբերյալ և նշում է միջազգային նորմերի հետ համապատասխանությունը բարելավելու անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ միավորումների ազատության, խտրականության, առողջ և անվտանգ աշխատանքի, հարկադիր աշխատանքի, աշխատավարձի և աշխատանքի տեսչության մասին ԱՄԿ կոնվենցիաների շուրջ. աշխատանքային օրենսդրության ընթացիկ բարեփոխումները պետք է տեղի ունենան սոցիալական գործընկերների պատշաճ ներգրավվածությամբ և լիովին համապատասխանեն միջազգային պարտավորություններին;
- կոչ է անում Հայաստանին հետամուտ լինել ԱՄԿ կոնվենցիաների, մասնավորապես առողջ և անվտանգ աշխատանքի մասին թիվ 155 և 187 կոնվենցիաների վավերացմանը, որոնք 2023 թվականին Աշխատանքի միջազգային կոնֆերանսի կողմից ճանաչվել են որպես աշխատանքային հիմնարար ստանդարտներ։ Այս կապակցությամբպետք է նաև ուժեղավի ԵՄ և ԱՄԿ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցությունը
- հիշեցնում է Հայաստանի իշխանություններին սոցիալական արդարության սկզբունքների գերագույն կարևորության մասին՝ Առողջության Համապարփակ Ապահովագրության առաջիկա առաջիկա բարեփոխումն իրականացնելիս և կոչ է նում զերծ մնալ դրա ֆինանսավորման բեռը բացառապես աշխատողների վրա դնելուց․ գործատուներն ու բիզնեսները նույնպես պետք է ներդնեն իրենց արդար բաժինը
- կոչ է անում իշխանություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հայաստան գաղթած միգրաներին պաշտպանելու անօրինական կամ ոչ ֆորմալ աշխատանքի, անկանոն միգրացիայի և վտանգավոր աշխատանքի հետ կապված կազմակերպված ապօրինի միջացառումներից, այդ թվում՝ ուժեղացնել վերահսկողությունն ու ստուգումները կոլեկտիվ կացարաններում, ռիսկային ոլորտներում, ջանքեր ներդնել հարկադիր աշխատանքի համար թրաֆիքինգի բացահայտման և հանցավոր խմբերին պատասխանատվության ենթարկելու հարցերում
- ցավով փաստում է, որ Ազգային Ժողովում և Երևանի ավագանում իշխող խմբակցությունների կողմից նախաձեռնած որոշ գործընթացներ ժողովրդավարության ակնհայտ հետընթաց են;
- ափսոսանքով նշում է, որ Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը աշխարհում վատագույններից է, այնինչ՝ ոչ բարձ արդյունաբերական մակարդակի պայմաններում. այս իրավիճակը քաղաքական անգործության արդյունք է։ Կոչ է անում իշխանություններին ուշադրություն դարձնել բնապահպանական և հանրային առողջության ոլորտում օրհասած արտակարգ դրությանը և ձեռնարկել հրատապ, համարձակ և տեսանելի քայլեր՝ զսպելու և նվազեցնելու տրանսպորտի, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտների կողմից արտանետած աղտոտումը;
- նշում է որ Հայաստանի էներգետիկ, տնտեսական, քաղաքական, ենթակառուցվածքային և ռազմական կախվածությունը Ռուսաստանից և այլ ավտորիտար պետություններից նվազեցնելու ջանքերը բավարար չեն, կոչ է անում դրանք շարունակել և բարելավել արտաքին առևտուրը Եվրամության հետ, այդ թվում՝ պետական գնումների և տարածաշրջանային խաղաղության պրոյեկտներում ենթակառուցվածքային ներդրումների ներգրավման միջոցով։
- խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, կոչ է անում ԵՄ կառույցներին հաշվի առնել Եվրախորհրդարանի առաջարկությունները և կիրառել Ադրբեջանի դեմ համաչափ պատժամիջոցներ, ճնշում և քաղաքական լծակներ, կոչ է անում ԵՄ-ին ցանկացած հնարավոր լծակ գործադրել Ադրբեջանի վրա՝ լիովին ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության իրականացումը, ներառյալ՝ նրանց վերադարձի և սեփական տներում ապրելու իրավունքը, մեծապես գնահատում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների կողմից Հայաստանին և նրա քաղհասարակությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության համար և շետում նման աջակցության շարունակության անհրաժեշտությունը՝ կանխելու Ռուսաստանի գրպանային կուսակցությունների ու կազմակերպությունների կողմից ձեռնարկվող հակասահմանադրական իշխանափոխության փորձերը՝ շահագործելով Լեռնային Ղարաբաղի բնակչության դժգոհությունը։
Հռչակագրի տեքստն ամբողջությամբ (դեռևս անգլերեն) հասանելի է այստեղ։
