ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի 3-րդ հանդիպումը Բրյուսելում

ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի 3-րդ հանդիպումը Բրյուսելում

Սեպտեմբերի 12-ին Բրյուսելում, ԵՄ Տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) գլխամասում տեղի ունեցով ՀՀ – ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի 3-րդ հանդիպումը։

Բացման խոսքով հանդես եկան Պլատֆորմի համանախագահներ Սիմո Տիայնենը և Լուսինե Հակոբյանը, ինչպես նաև հանդիպմանը հրավիրված ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, որոնք ներկայացրին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի (CEPA) կատարման գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան արդարադատության բարեփոխումները, ինչպես նաև վիզաների դյուրացման գործընթացի հետ կապված խնդիրները։

Պլատֆորմի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տրամադրեցին տեղեկություններ Ադրբեջանի կողմից Լաչինի հումանիտար միջանցքի ապօրինի շրջափակման մասին և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծավալված հումանիտար աղետի մասին։

Կազմակերպվեցին պանելային քննարկումներ` արդարադատության բարեփոխումների ներկայիս կարգավիճակի, ցիրկուլյար տնտեսության հիմնախնդիրների, ինչպես նաև աշխատանքի միջազգային ստանդարտների կիրառման վերաբերյալ։

Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հռչակագիր (հասանելի է անգլերեն)։

Պլատֆորմի 3-րդ հանդիպմանը զուգահեռ Պլատֆորմի անդամները մասնակցեցին նաև այլ ոլորտային երկկողմ հանդիպումների։ Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը, AGAPE Խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը սեպտեմբերի 11-ին մասնակցեցին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի ԵՄ Քաղհասարակության պլատֆորմների համատեղ հանդիպմանը, որին քննարկվում էր քաղաքացիական հասարակությունների մարտահրավերները և ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարը։ Հայկական կողմի ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում ժողովրդավարության մարտահրավերները, անվտանգային խնդիրները և դրանց համատեքստում քաղհասարակության, արհմիությունների և բիզնեսի գործունեության հիմնախնդիրները։

Հանդիպումներ տեղի ունեցան նաև ԵՄ արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնակատար Դիրկ Շուբելի, Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության ու ՓՄՁ գլխավոր վարչության ներկայացուցիչ Թոմ Դիդերիխի և այլոց հետ, քննարկվեցին քաղաքական և տնտեսական համագործակցության եզրերը։

ԵՄ քաղհասարակության պլատֆորմ 3-րդ հանդիպում
%d bloggers like this: