Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը

Ինչպես հիշում եք, հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, որի շրջանակներում ստեղծվեց եռակողմ հանձնաժողով՝ եռամսյակային կտրվածքով օրենսդրական ակտերի նախագծեր և այլ հարցեր քննարկելու համար։

Հուլիսի 21-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ Կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը՝ հաշվի առնելով նաև մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները։ Աշխատակարգով սահմանվում են հանձնաժողովի նպատակները, խնդիրները, լիազորությունները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման ընթացակարգը։

Քննարկվեց նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հարցը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել գործողությունների ծրագրի առաջին նախագիծը՝ այն հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունները ներկայացրել է իր առաջարկները վերոնշված գործողությունների ծրագրի վերաբերյալ։ Առաջարկների կարող եք ծանոթանալ այստեղ։

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading