Տեղի ունեցավ երկար սպասված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ երկար սպասված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

Երկար դադարից հետո, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում վերջապես տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նիստի օրակարգում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը։

Սակայն քննարկումը կառուցողական չանցավ։ Սահմանված ժամանակում խոսքը արհմիությունների ներկայացուցիչներին այդպես էլ չհասավ, քանի որ գործատուների ներկայացուցիչները նիստը վերածել էին բանավեճի։

Այնուամենայնիվ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկ անգամ ևս քննարկում կազմակերպել։

Շնորհակալ ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանին համագործակցելու պատրաստակամության համար։

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ Հանձնաժողովին ներկայացված Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության առաջարկություններին՝ կապված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ՝

%d bloggers like this: