Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջարկություններ

Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջարկություններ

Նոյեմբերի վերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվեց “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագիծը։ Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված հիմնավորմանը՝ Նախագծի ընդունման նպատակն է  բարձրացնել արհեստակցական միությունների ինստիտուտի դերը, ապահովել բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերը՝ համապատասխանեցնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։

Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել աշխատողի սահմանումը, որպեսզի միավորման ազատություն իրավունքը հնարավոր լինի իրացնել ոչ ֆորմալ և ոչ ավանդական աշխատանքային հարաբերություններում գտնվող ֆիզիկական անձանց համար, վերանայել ճյուղային արհմիության սահմանումը, որպեսզի այն համապատասխանի միջազգային նորմերի և հասարակական միավորման մասին ՀՀ օրենսդրության պահանջներին։ Առաջարկվում է օրենքում ամրագրել գործատուների կողմից արհմիությունների գործունեությանը միջամտելու և խոչընդոտելու սահմանումները, ինչպես նաև ապահովել արհմիությունների անկախությունը գործատուներից։ Մեկ այլ առաջարկ էլ վերաբերում է քաղաքացիական և համայնքային ծառայողների համար ոլորտային մակարդակով կոլեկտիվ բանակցության իրավունքի ապահովմանը․ այդ իրավունքը ներկայումս բացակայում է։

Ամբողջական առաջարկներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2022/12/արհմիությունների-մասին-օրենք-առաջարկություններ-դեկտ-2022.pdf

Առաջարկները հրապարակվել են նաև e-draft հարթակում։

%d bloggers like this: