Ավելի վաղ Կառավարությունը նախաձեռնել էր Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններևի փաթեթ, որի վերաբերյալ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը e-draft համակարգում հրապարակել էր առաջարկությունները։
Ինչպես կարող եք տեսնել, արհմիության, ինչպես նաև քաղ-հասարակության այլ ներկայացուցիչների առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել։ Որոշ առաջարկություններին ի պատասխան ներկայացվել են անհեթեթ ու ոչ-գրագետ պատասխաններ։
Հանրային քննարկման համար տրված ժամանակի սղության պատճառով ներկայացրել ենք ամենաառաջնահերթ առաջարկությունները, սակայն կշարունակենք նոր առաջարկությունների ներկայացումը առաջիկայում։