Կառավարությունը սահմանափակում է հարկադիր պարապուրդի փոխհատուցումը

Կառավարությունը սահմանափակում է հարկադիր պարապուրդի փոխհատուցումը

Կառավարությունը հավանություն է տվել հարկադիր պարապուրդի վերաբերյալ խնդրահարույց նախագծին, որը վատթարացնելու է աշխատողների իրավունքները:

Վերջին մի քանի տարիներին պետական ու համայնքային կազմակերպություններում բազմաթիվ աշխատողներ օրենքի խախտումով ազատվում են աշխատանքից և գործատուի ապօրինի որոշումը վիճարկում դատարանով։ Արդյունքում՝ շահում են դատը և գործատուն (պետական կամ համայնքային կազմակերպությունը) փոխհատուցում է վճարում տուժած աշխատողին հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։

Կառավարությունը, սակայն, որոշել է փոփոխել կարգավորումը և առաջարկում է աշխատանքից ապօրինի ազատված աշխատողին վճարել միայն աշխատանքի վերջին ինն ամսվա աշխատավարձն այն դեպքում, եթե աշխատողն այլ աշխատանքի է ընդունվել։

Այսպիսով, կառավարությունը փորձում է աշխատողների հաշվին կրճատել փոխհատուցման ծախսերը, որոնք գոյանում են պետական ու համայնքային գործատուների ոչ իրավաչափ որոշումների, իսկ այնուհետև երկարատև դատական գործընթացների արդյունքում։ Փոխարենը, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր՝ նվազեցնելու օրենքի խախտմամբ աշխատողներին կրճատելու պրակտիկան և ավելի արդյունավետ դարձներ դատական համակարգը։

Այլ գործատուի մոտ աշխատողն աշխատանքի է ընդունվում իր մասնագիտական հմտությունների շնորհիվ և դա իր ու այլ գործատուի անձնական գործն է։ Դա որևէ կերպ չի մեղմացնում նախկին գործատուի կողմից կատարված ապօրինի գործողությունը։

Առաջարկվող նախագիծը հավանության է արժանացել և ուղարկվել է Ազգային Ժողով՝ առանց հաշվի առնելու արհմիությունների ներկայացրած կարծիքը։

Կարծում ենք, որ Ազգային Ժողովը չպետք է ընդունի Աշխատանքային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։

հարկադիր պարապուրդի փոխհատուցում

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading