Արհմիության առաջարկները e-draft հարթակի վերաբերյալ

Արհմիության առաջարկները e-draft հարթակի վերաբերյալ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրել է հարթակի հետ կապված իր առաջարկությունները։

Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել գործիք, որը կպատկերի, արդյո՞ք աշխատանքային, սոցիալական, տնտեսական, ֆինանսական և աշխատողներին վերաբերող այլ իրավական ակտերը մինրև հանրային քննարկման ներկայացվելը քննարկվել են սոցիալական գործընկերության հարթակում։ Դա կհիշեցնի նախագիծը ներկայացնող մարմնին, որ նախագիծը պետք է նախապես քննարկվեր սոցիալական գործընկերների հետ, իսկ հասարակությունը թափանցիկորեն կտեսնի, թե պետական մարմիններն ինչպես են կատարում սոցիալական երկխոսության իրենց պարտավորությանը։

Նշել ենք նաև, որ հարթակում իրավական ակտերի տեղադրումը որպես այդդպիսին հանրային քննարկում համարել չի կարելի, քանի որ սակավաթիվ մարդիկ են օգտվում հարթակից, իսկ առաջարկների շատ սակավաթիվ մասն է ընդունվում, պարզ չէ, թե ո՞վ և ինչպե՞ս է կայացնում ներկայացված առաջարկները ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ որոշումները։

Առաջարկել ենք նախագծերի “Կողմ-Դեմ” քվեարկության է գործիքը դարձնել իմաստալից, իսկ հարթակում ներկայացնել նաև ԱԺ պատգամավորների նախագծերը։

Առաջարկներին ամբողջությամբ կարող ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://arhmiutyun.org/wp-content/uploads/2022/12/66-01․-e-draft-առաջարկներ.pdf

%d bloggers like this: