EPSU ՏԻՄ-երի մշտական հանձնաժողովի 66-րդ նիստը

EPSU ՏԻՄ-երի մշտական հանձնաժողովի 66-րդ նիստը

EPSU-ի հանանձաժողովում քննարկվել են Հանրային ծառայությունների օրվա և ԵՄ քաղաքական առաջնահերթությունների հարցերը

2026-ի փետրվարի 24-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի 66-րդ հերթական նիստը, որին մասնակցեցին ավելի քան 30 արհմիութենական ներկայացուցիչներ 16 երկրներից, այդ թվում՝ մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղական և տարածքային իշխանություններին վերաբերող եվրոպական քաղաքականությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ոլորտային սոցիալական երկխոսության առաջիկա օրակարգը։

Նիստի առանցքային թեմաներից էին ԵՄ “Որակյալ աշխատատետեղերի օրենք” (Quality jobs act) նախաձեռնությունը և Պետական գնումների մասին Հրահանգի վերանայումը, որոնք կարևոր ազդեցություն կարող են ունենալ տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատանքի որակի, զբաղվածության պայմանների և հանրային ծառայությունների կազմակերպման վրա։ EPSU-ն նաև շեշտել է հանձնաժողովի ներկայացուցչականությունն ու կարողությունները ամրապնդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի քաղաքապետարանների և տարածաշրջանների խորհրդի (CEMR) հետ համատեղ ծրագրի միջոցով, որը նախատեսում է աշխատաժողովներ և գործընկերային փոխանակումներ տարբեր երկրներում։

Քննարկումների մյուս կարևոր ուղղությունը եղել է տեղական և տարածքային ինքնակառավարման մարմիններում թվային վերափոխումը։ EPSU-ն ընդգծել է, որ արհեստական բանականության, թվայնացման և նոր տեխնոլոգիաների ներդրումը պետք է ուղեկցվի աշխատողների վերապատրաստմամբ, նոր հմտությունների զարգացմամբ և աշխատանքի իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներով։ Այս թեմայով համատեղ միջոցառում է նախատեսվում Բեռլինում ապրիլի վերջին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև EPSU-ի պատրաստական աշխատանքները հունիսի 23-ի՝ Հանրային ծառայությունների օրվան ընդառաջ գործողություններ կատարելու մասին, ինչպես նաև քննարկվել է Հանրային ծառայկությունների օրակարգը և ԵՄ ներկայիս տնտեսական քաղաքական համատեքստը։ Բացի այդ, հանձնաժողովն անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի վերջին նախաձեռնություններին, որոնք առնչվում են քաղաքներին, բնակարանային քաղաքականությանը և համայնքային կառավարման խնդիրներին։

Նիստը նաև խորհրդանշական նշանակություն է ունեցել, քանի որ այն վերջինն էր հանձնաժողովի գործող նախագահ Էվա-Լոտտա Նիլսոնի համար, ով առաջիկայում հեռանում է թե՛ EPSU-ում, թե՛ իր շվեդական Vision արհմիությունում զբաղեցրած պաշտոններից։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին՝ Սարայեվոյում կայանալիք ՏԻՄ-երի համաեվրոպական կոնֆերանսի շրջանակում։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading