2024 թվականի սեպտեմբերի 4-5-ը Ռիգայում տեղի ունեցավ EPSU հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային նիստը։ Տարածաշրջանային այս տարեկան նիստին յուրաքանչյուր տարի մասնակցում են EPSU անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Ուկրաինայից և Լեհաստանից։
Հայաստանից նիստին մասնակցեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության գործերի կառավարիչ Վարսենիկ Այվազյանը։ Երկու արհմիություններն EPSU անդամ են։
Նիստին քննարկվեցին տարածաշրջանում արհիմիությունների իրավունքների ու սոցիալական գործընկերությւան խնդիրները, ամփոփվեցին ու մատնանաշվելու են օրգանայզինգի (արհմիության անդամների հավաքագրման ու ակտիվացման) հետ կապված աշխատանքները։ Քննարկվեցին նաև EPSU անելիքներն ու գործունեության ուղղությունները։
նշվեց, որ օրգանայզինգի հետ կապված աշխատանքը դրական արդյունքներ է բերում EPSU անդամ կազմակերպությունների համար: Արհմիությունները հաջողություն են գրանցում և հնարավոր է լինում պահպանել անդամներին:
Քննարկումներ եղան նաև պետական գնումների, մասնավորեցման և հարկային քաղաքականության վերաբերյալ։
Ընդունվեց հայտարարություն՝ ի զորակցություն Ուկրաինայի աշխատողների։
Նիստի արդյունքներով հաստատվեցին նաև EPSU մշտական հանձնաժողովների կազմերը, որոնցում ընդգրկվեցին նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության ներկայացուցիչները։
Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն ընդգրկվեց Պետական ու եվրոպական կառավարման մշտական հանձնաժողովի, ինչպես նաև ՏԻՄ-երի մշտական հանձաժողովի կազմում՝ որպես հիմնական անդամ։
Ճյուղային արհմիության կազմակերպական աշխատանքների մասնագետ Արսեն Իգիթյանն ընդգրկվեց Պետական ու եվրոպական կառավարման մշտական հանձնաժողովում՝ որպես փոխարինող անդամ։
Ճյուղային արհմիության Երիտասարդական Խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մարինե Ստեփանյանն ընդգրկվեց EPSU կանանց հանձնաժողովի կազմում։





