Հունվարի 21-ին տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) տարածաշրջանային նիստը, որտեղ մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի ու Լեհաստանի հանրային հատվածի արհմիությունների ներկայացուցիչները։ Նպատակն էր քննարկել COVID-19-ով պայմանավորված ընթացիք խնդիրները, սակայն հանդիպման մեծ մասը նվիրվեց նաև Հայաստանում տեղի ունեցած պատերազմին ու դրա հետևանքներին։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց երկրում քաղաքական անկայուն վիճակը, գերիներով և սահմանների դեմարկացիայով պայմանավորված խնդիրները, ինֆորմացիոն պատերազմը, տարածքների կորստով պայմանավրոված միգրացիոն ճգնաժամը, պատերազմով ու կովիդով պայմանավորված՝ արհմիությունների խնդիրները։ Խոսվեց նաև կառավարությունում խնդրահարույց նշանակումների, և առանց սոցիալական գործընկերության սկզբունքի և ոչ-ժողովրդավար կերպով օրենքների ընդունման մասին։