Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Պետական և եվրոպական կառավարման մշտական հանձնաժողովի 61-րդ նիստին մասնակցեց հանձնաժողովի անդամ Անահիտ Ասատրյանը։
Հանձնաժողովին քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված պետական կառավարման համակարգում թվայնացման հետ, եվրոպական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների իրավիճակի և դրա առջև ծառացած մարտահրավերների մասին։ Անդրադարձ եղավ նաև երրորդ կողմի բռնությանը հանրային հատվածում։



