Կայացավ EPSU-ի ՏԻՄ-երի հանձնաժողովի օնլայն նիստը

Կայացավ EPSU-ի ՏԻՄ-երի հանձնաժողովի օնլայն նիստը

Մարտի 25-ին տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (ESPU) տեղական ինքնակառավարման մարմիների հանձնաժողովի հերթական նիստը, որն այս անգամ անցկացվեց օնլայն եղանակով և նիստին մասնակցեց նաև հանձնաժողովի կոմիտե, ՀՀ պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների նախագահ Անահիտ Ասատրյանը։

Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց երկրներում COVID-19-ով պայմանավաորված ճգնաժամի հետ կապված խնդիրները, տեղական իշխանությունների միջոցառումները, արհմիությունների կատարած աշխատանքը։

Խնդիրները երկրների մեծ մասում հիմնականում նույնն են՝ հայտարարված է արտակարգ իրավիճակ և պարետային ժամ, որի հսկումը հիմնականում կատարվում է տեղական (մունիցիպալ, քաղաքային) ոստիկանության աշխատակիցների ուժերով։ Գրեթե ամենուր առկա է անհատական պաշտպանիչ միջոցների և աշխատավայրում ախտահանման միջոցների սուր դեֆիցիտ, արտաժամյա արտակարգ ռեժիմով աշխատանք։ Ամեն ուր աշխատանքը հետզհետե դառնում է հեռավար, վերակառուցելով քաղաքային ծառայողների ամենօրյա աշխատանքային ռեժիմը։ Որոշ քաղաքներում սակայն, մասնավորապես Ֆրանսիայում, քաղաքապետերը չափազանց անլուրջ են վերաբերվում կառանտինային միջոցառումներին, և չեն ձեռնարկում որևէ միջոցառումներ քաղաքային հիմնարկներում ներգրավված աշխատողների համար։

Կառավարությունները երկրների մեծ մասում այս կամ այն տեսքով նախաձեռնել են ֆինասնական աջակցության փաթեթների տնտեսությանն ու բիզնեսին աջակցելու համար, որոշ դեպքերում նաև սոցիալական ապահովության համար։
Արհմիություններն այս ընթացքում նույնպես աշխատում են արտակարգ ռեժիմով՝ անընդհատ կապի մեջ լինելով և իրավական ու բանակցային աջակցություն ցուցաբերելով ծանր կացության մեջ գտնվող հանրային ծառայողներին։ Կառավարությունների հետ Ձեռք են բերվում տարատեսակ պայմանավորվածություններ, կնքվում են ճգնաժամային կոլեկտիվ կամ հանրապետական պայմանգրեր, պահանջներ են ներկայացվում՝ աշխատող բնակչության սոցիալական կարիքների աջակցության նպատակով։ Մասնավորապես Իտալիայում կնքվել են բազմաթից կոլեկտիվ պայմանգրեր արտաժամյա աշխատանի վարձատրության հետ կապված․ աշխատող ծնողների (բուժաշխատողներ, քաղաքային ոստիկաններ, քաղաքային իշխանություների աշխատողներ, սոցիալական ծառայողներ, կոմունալ ծառայողներ) համար կառավությունը վճարելու նպատակային օգնություն՝ դայակ վարձելու նպատակով։ Շվեդիայում անցած տարի տեղի ունեցած հրդեհների պատճառով արհմիություւներիը կառավարության հետ կնքել են Ճգնաժամային պայմանագիր, որի դրույթները նույնպես այժմ օգտագործվում են։

%d