Արհմիութենականների հանդիպումը նախարար Արսեն Թորոսյանի հետ

Արհմիութենականների հանդիպումը նախարար Արսեն Թորոսյանի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մարտի 23-ին հանդիպեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Խորհրդի անդամների հետ։ Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով։ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը բարձրաձայնեց արհմիությունների բանակցելու իրավունքի բացակայության, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արհմիությունների իրավունքները խոչընդոտելու հետ կապված խնդիրների մասին, կարևորեց այնպիսի փոփոխությունները, որոնք կպաշտպանեն արհմիություններին գործատուների կամայականություններից և կխրախուսեն աշխատողներին արհմիության անդամ դառնալ։

Ա․ Ասատրյանը պնդեց, որ ժողովրդավար պետություն կառուցելու համար կարևոր են ուժեղ արհմիությունները՝ որպես սոցիալական գործընկեր և խորհրդատու:

Նախարարն արձագանքեց` մասամբ համաձայնվելով բարձրացված խնդիրների կարևորության հետ, միաժամանակ նշելով, որ փոփոխության հասնել միայն օրենքներով դժվար է, և կարևոր է, որ մշակույթն ինքնուրույն փոխվի։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading