Սոցիալական գործընկերության քննարկում Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների շուրջ

Սոցիալական գործընկերության քննարկում Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների շուրջ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահությամբ հրավիրվեց Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ։ Թեպետ Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների բացակայությամբ պայմանավորված քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ, տեղի ունեցավ Կառավարության և արհմիությունների ներկայացուցիչների մինչև քննարկում։ Քննարկնման օրակարգում էին  “Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին”, “”Արհեստակցական միությունների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”” և “Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին” օրենքների նախագծերի քննարկումը:

Նիստին մասնակցում էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ, Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամ Անահիտ Ասատրյանը։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվել էր “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին օրենսդրական նախագծերի վերաբերյալ արհմիությունների առաջարկներն ու դիրքորոշումները։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading