Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հրապարակել է 2020թ․ զեկույցը միավորումների ազատության, արհմիության իրավունքների եվ սոցիալական գործընկերության վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ 2020թ․ ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով գրանցվել են միավորման ազատության և անհատի ազատության սահմանափակումներ, ժողովրդավարության և քաղաքական որոշումներում ներկայացուցչական մասնակցության հետընթաց։ Ի տարբերություն 2019 թվականի՝ բացակայել է աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերությունը, իսկ արհմիությունների իրավունքները շարունակել են խախտվել պետական պաշտոնյաների կողմից։ Որոշ պաշտոնյաների կողմից հնչեցվել են աշխատողների իրավունքների հանդեպ անհարգալից արտահայտություններ։ Պետական ու համայնքային ոլորտում շարունակվել է գործատուների կողմից «դեղին» կամ «գրպանային» արհմիությունների (մեկուսացված, ճյուղային արհմիություններին չանդամակցող) ձևավորման դրդումը։ Արտակարգ ու ռազմական դրությունները օգտագործվել են ժողովրդարական սկզբունքների ու իրավունքների սահմանափակման նպատակով։ Զեկույցում նշվում է նաև, որ նկատվել է իշխանությունների խիստ նեոլիբերալ ուղղվածությունը։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների գործելաոճը 2020թ․ ընթացքում կարելի է համարել անբավարար, իսկ ժողովրդավարական գործընթացները շարունակել են ապրել հետընթաց՝ նախորդ երկու տարիների համեմատ։
Զեկույցն անմբողջությամբ հնարավոր է ներբեռնել ստորև։
Pingback: 2020 REPORT on social dialogue and freedom of association