Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահության 11-րդ նիստը։
Նախագահության անդամները քննարկեցին մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ ամփոփվեց PSI-FNV միջազգային արհմիութենական պատվիրակության այցը, առաջիկայում նախատեսվող միջոցառումները, ներկայացուցչական կառույցներում արհմիության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովման հարցերը։
Ամփոփովեցին նաև ճյուղային արհմիության անդամ կազմակերպությունների կիսամյակային ֆինանսական տվյալները։
Նախագահության անդամները լսեցին նաև երկու անդամ կազմակերպությունների նախագահների կատարած աշխատանքի հաշվետվությունները։


