Տեղի ունեցավ արհմիության Խորհրդի 3-րդ նիստը / 2026

Տեղի ունեցավ արհմիության Խորհրդի 3-րդ նիստը / 2026

Մարտի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհրդի տարեկան նիստը։

Նիստը սկսվեց հաճելի իրադարձությամբ՝ նախագահ Անահիտ Ասատրյանը շնորհավորեց ՆԳՆ համակարգի աշխատողների արհմիության նախագահ Վարսիկ Ծատուրյանին և ճյուղային արհմիության Վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ցողիկ Մկրտչյանին տարեդարձի կապակցությամբ։

Արհմիության Խորհրդի և Նախագահության անդամ Արթուր Խաչատրյանի արհմիութենական գործունեության 20-ամյակի կապակցությամբ Ա․Խաչատրյանը պարգևատրվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվո կրծքանշանով։

Խորհուրդը լսեց և բավարար գնահատեց նախագահ Անահիտ Ասատրյանի 2025 թվականի կատարած աշխատանքը։

Խորհրդի անդամներին ներկայացվեց ճյուղային արհմիության անդամ կազմակերպությունների վիճակագրական, ֆինանսական, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը։

Հաստատվեց 2025 թվականին բյուջեի կատարման հաշվետվությունը։

Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ Խորհրդի անդամները լսեցին նաև անդամ երկու կազմակերպությունների նախագահների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի արհմիության նախագահ Արմեն Գրիգորյանի և Վիճակագրական կոմիտեի Սյունիքի տարածքային ստորաբաժանման արհմիության նախագահ Ժերմենա Հայրապետյանի կատարած աշխատանքի մասին տեղեկատվությունը։

Քննարկվեցին այլ հարցեր։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading