Վեբինար՝ սոցցանցերի օգտագործումն արհմիությունում

Վեբինար՝ սոցցանցերի օգտագործումն արհմիությունում

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը առցանց ձևաչափով մասնակցեց Եվրոպական Հանրային Ծառայությունների Արհմիության (EPSU) կազմակերպած վեբինարին, որը նվիրված էր արհմիությունների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման լավագույն փորձին։

Վեբինարի նպատակն էր սովորեցնել արհմիութենականներին արդյունավետ օգտագործել սոցցանցերը՝ արհմիություններն առաջխաղացնելու համար։ Խորվաթիայից, Իտալիայից և Բելգիայից արհմիությունների փորձագետները պատմեցին ինտերնետային գործիքների ու սոցիալական հարթակների օգտագործման, դրանց միջոցով արհմիությունների ձայնի տարածման ու գովազդման, գրավիչ կոնտենտ ստեղծելու, հետևորդներ ավելացնելու իրենց փորձի մասին։ Խոսվեց տարբեր սոցիալական ցանցերի առանձնահատկությունների ու դրանց օգտակարության, դրանց միջոցով հաղորդակցվելու և տեղեկությունը լայն զանգվածներին հասցնելու մասին։

EPSU վեբինար սոցիալական ցանցեր

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading