Հուլիսի 17-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության գրասենյակում ընդունեցինք Եվրապառլամենտի պատգամավոր Մարինա Մեսուրին: Պատգամավորը հետաքրքրված է Հայաստանի խնդիրներով, մասնավորապես, որպես նախկին արհմիութենական, սոցիալական և աշխատանքային հարցերով: Անահիտ Ասատրյանը ներկայացրեց արհմիությունների կառուցվածքը Հայաստանում, ինչպես նաև այն օրենսդրական խնդիրները, որոնց բախվում է Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը աշխատանքի ընթացքում: Պայմանավորվեցինք, որ կշարունակենք համագործակցել, ի օգուտ ավելի լավ Հայաստանի:



