Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը զորակցում է Ուկրաինայի աշխատողներին

Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը զորակցում է Ուկրաինայի աշխատողներին

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի աշխատողներին, հղելով բողոքի նամակ կապված Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված Աշխատանքային օրենսգրքի նախագծի հետ: Նախագիծը ներկայացվել է առանց արհմիությունների հետ խորհրդակցելու, և հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին՝ զգալիորեն վատթարացնելով աշխատողների իրավունքները: Մասնավորապես, նախագծում գործատուներին հնարավորություն է վերապահվում միակողմանիորեն առանց պատճառի լուծել աշխատողների աշխատանքային պայմանագրերը, նվազեցվում է արտաժամյա աշխատանքի վճարումը, վերացվում են որոշ սոցիալական երաշխիքներ, սահմանափակվում է միավորման և կազմակերպման, ինչպես նաև կոլեկտիվ բանակցության իրավունքը, և այլն:

Մեր արհմիությունը, հղելով բողոքի նամակ Ուկրաինայի կառավարությանը, այլ երկրների արհմիությունների հետ միասին իր աջակցությունն ու համերաշխությունը ցույց տվեց Ուկրաինայի աշխատողներին:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading