Արհմիության հայտարարությանը պատասխանել է Արդարադատության նախարարությունը

Արհմիության հայտարարությանը պատասխանել է Արդարադատության նախարարությունը

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որով դեմ էր արտահայտվել Առողջապահության նախարարի որոշմամբ աշխատողների համար սահմանված ՊՇՌ թեստերի պարտադրանքին, ըստ որի աշխատողները պետք է հետազոտություն անցնեն իրենց հաշվին։

Արհմիության հայտարարությանը պատասխանել են Արդարադատության նախարարությունից: Նախարարությունը նշում է, որ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: Իր հերթին, Աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով: Հետևաբար, նախարարությունը կարծում է, որ Հանրային Ծառայության մասին օրենքում փոփոխությունները չեն հակասում Աշխատանքային օրենսգրքին։ Ինչ վերաբերվում է օրենքներն առանց սոցիալական երկխոսության ընդունելու, Նախարարությունը բովանդակալի պատասխան չի ներկայացրել։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading