Համագործակցելով Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions — EPSU ) հետ` Ծաղկաձորի «Գրողների տանն» անցկացվեց ուսուցողական սեմինար պետական ու համայնքային ոլորտի արհմիությունների ղեկավար մարմիններում նորընտիր ակտիվի համար:
Մայիսի 17-19-ը տեղի ունեցած ինտերակտիվ սեմինարին մասնակիցները փորձեցին հասկանալ արհմիությունների դերն ու նշանակությունը, գործունեության սկզբունքները։ Նրանք ծանոթացան արհմիությունների գործիքներին, իրավունքներին և լիազորություններին, սոցիալական գործընկերության պատմությանն ու դրա էությանը։
Այնուհետև EPSU օրգանայզինգի փորձագետի օգնությամբ արհմիութենականները սովորեցին անդամներին ակտիվացնելու և ներգրավելու մեթոդները՝ աշխատողների խնդիրների բացահայտման, աշխատուժի քարտեզագրման և համապատասխան արշավի մշակման միջոցով։ Պրակտիկ վարժությունների օգնությամբ կազմեցին համապատասխան ոլորտներում որևէ խնդրի շուրջ համախմբվելու, կազմակերպվելու և կոլեկտիվ արշավի պլանավորման ու հաջող իրականացման ծրագիրը։






















