Օրգանայզինգն ու արհմիության գործիքները երիտասարդների համար

Օրգանայզինգն ու արհմիության գործիքները երիտասարդների համար

Մարտի 1-3-ը Ծաղկաձորի “Գրողների ստեղծագործական տուն” հյուրանոցում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Երիտասարդական խորhրդի համար Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) աջակցությամբ անցկացվեց սեմինար՝ արհմիության գործիքների, սոցիալական երկխոսության և անդամների հավաքագրման մասին։

Երիտասարդ մասնակիցները քննարկեցին բացահայտված աշխատանքային խնդիրների լուծման տարբերակները, ծանոթացան արհմիություններին միջազգային և ազգային օրենսդրությամբ տրված իրավունքների ու գործիքներին, ինչպես նաև սոցիալական երկխոսության սկզբունքներին։

EPSU օրգանայզինգի փորձագետ Արտեմ Տիդվա երիտասարդներին ներկայացրեց օրգանայզինգի սկզբունքները՝ արհմիության անդամների քարտեզագրման հավաքագրման, ներգրավման ու ակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները, առկա լավագույն փորձը։

One comment

  1. Pingback: Աշխատողների իրավիճակը քննարկվեց EPSU տարածաշրջանային նիստում

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading