Հուլիսի 25-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպել է «Արհմիության ուժեղացումը. Օրգանայզինգ» թեմայով սեմինար: Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) օրգանայզինգի մասնագետ Արտյոմ Տիդվան մասնակիցներին ներկայացնում է օրգանայզինգի հասկացությունը, ինչպես ակտիվացնել արհմիության անդամներին և նոր անդամներ ներգրավել արհմիության շարքերը: Մասնավորապես, փորձագետը ներկաներից սովորեցրեց մի քանի մեթոդներ, որոնց միջոցով աշխատողների շրջանում կարելի է կատարել հուզող խնդիրների քարտեզագրում, դրա հիման վրա կառուցել օրգանայզինգի ռազմավարություն, այնուհետև զրույցների միջոցով ակտիվացնել նրանց։











