Օգոստոսի 11-ին ՀԱՄԿ-ի դահլիճում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպեց սեմինար՝ վերջերս տեղի ունեցած Աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ։ Արհմիության անդամ և գործընկեր տասնյակ կազմակերպություններից մասնակիցները տեղեկացան օրենսգրքում հուլիսի 31-ից ուժի մեջ մտած առանցքային փոփոխությունների մասին։
Սեմինարը բացեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Նա ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների պատմությունը, արհմիությունների դերը այդ գործընթացում, ինչպես նաև անդրադարձավ արհմիությունների այն առաջարկներին, որոնք դեռևս չեն ընդունվել։
Սեմինարի մասնակիցներին օրենսդրական փոփոխությունները ներկայացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հարց-ու-պատասխանի միջոցով ստանալ իրենց հետաքրքող տեղեկությունները։
Հատուկ անդրադարձ եղավ կոլեկտիվ բանակցությունների և կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ դրույթներին, կոլետկիվ պայմանագիր կնքելու կարգին, պայմանագրում հնարավոր դրույթներ ներառելուն։



