Արհմիության ներկայացուցիչները ամառային դպրոցում

Արհմիության ներկայացուցիչները ամառային դպրոցում

ՀԱՄԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից համատեղ հուլիսի 19-22-ը անցկացվեց Արհմիութենական ամառային դպրոց Ծաղկաձորում։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից ամառային դպրոցին մասնակցեցին Իվետա Փիլոյանը և Նարե Դավթյանը։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները ծանոթացան արհմիությունների նպատակներին, գործունեության հիմքերին, արհմիութենական առաջնորդության առանձնահատկություններին, հաղորդակցման հմտություններին, Հայաստանի աշխատանքային օրենսգրքին և աշխատանքային իրավահարաբերություններին։

Արհմիութենականները ստացան ավարտական վկայականներ։

%d bloggers like this: