Կառավարության պատասխանը պարգևատրումների մասին արհմիության գրությանը

Կառավարության պատասխանը պարգևատրումների մասին արհմիության գրությանը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետին՝ բարձրացնելով պետական ապարատի աշխատողների վարձատրության, պարգևատրումների և սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք խնդիրներ։

Կառավարությունը պատասխանել է գրությանը։ Նշվում է, որ Կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման և բարձր կատարողականի հիմքով խրախուսման գործընթացն իրականացվում է Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշմամբ հաստատված պիլոտային կարգին համապատասխան։ Ըստ Կառավարության պատասխանի՝ խրախուսման համակարգի պիլոտավորման արդյունքների վերլուծությունը հիմք է դառնալու հանրային ծառայողների վարձատրության համակարգի բարեփոխման շրջանակը վերջնականացնելու և վարձատրության գործող համակարգը 2026թ․ ընթացքում համապատասխան օրենսդրական փոփոխություններով վերանայելու համար, և այդպիսի փոփոխությունները կտեղադրվեն e-draft համակարգում։

Միաժամանակ, արհմիության գրությունը վերահասցեավորվել է նաև առողջապահական պետական հիմնադրամին, որև կրկին անգա, նմերկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված երաշխիքները։

Պատասխանն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading