ACTRAV տարածաշրջանային կոնֆերանսը Երևանում

ACTRAV տարածաշրջանային կոնֆերանսը Երևանում

Օգոստոսի 5-ից 6-ը Երևանում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատողների բյուրոյի (ILO Actrav) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային սեմինարը՝ “Տեխնոլոգիական փոփոխություններ, ներառյալ` արհեստական բանականության զարգացումը. արհմիությունների տեսակետն ու գործողությունները” թեմայով։

Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում էին արհմիությունների առաջնորդներ և ակտիվիստներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից:

Սեմինարին մասնակցեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, ով ներկայացրեց Հայաստանում պետական ու տեղական կառավարման համակարգերում թվային փոխակերպումը և դրա հետ կապված մարտահրավերները։

Մասնավորապես, Անահիտ Ասատրյանը ներկայացրեց Հայաստանի թվայնացման ռազմավարությունն ու դրա նպատակները, վերջին տարիներին ներդրված թվային կառավարման (e-gov) ծառայությունները, ինչպես նաև աշխատավայրում թվային փոխակերպումն ու դրա ազդեցությունն աշխատողների վրա։

Շեշտեց, որ կարևոր հիմնախնդիր է մնում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ բացակայությունը ազգային, ճյուղային և կազմակերպության մակարդակներում, ինչի հետևանքով թե՛ թվային փոխակերպկման, և թե՛ աշխատանքային հարաբերությունների այլ գործընթացներից դուրս է մնում աշխատողների հետ խորհրդատվության և բանակցության հիմնարար բաղադրիչը։ Հիշեցրեց, որ չնայած արհմիության կողմից տարվող ջանքերին, Հայաստանում աշխատողների համար դեռևս օրենսդրորեն բացակայում է գործատուի հետ կոլեկտիվ բանակցելու իրավունքը։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading