Հանդիպում Գավառի տարածքային արհմիությունում

Հանդիպում Գավառի տարածքային արհմիությունում

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը ներկա գտնվեց Գավառի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների տարածքային արհմիության արտահերթ համաժողովին։

Մինչև համաժողովի օրակագային հարցերին անցնելը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց ճյուղային արհմիության գործունեությունը, արհմիության անդամակցության կարևորությունը ժողովրդավարության գործընթացներում: Անդրադարձ կատարվեց կոլեկտիվ բանակցություններին և արհմիության դերին: Գավառի տարածքային արհմիության ակտիվին տրամադրվեցին տեղեկատվական և մեթոդական նյութեր։

Համաժողովի օրակարգում էր Գավառի Տարածքային արհմիության նախագահի ընտրության հարցը։ Հիվանդության պատճառով Տարածքային արհմիության նախագահ Սիմա Դանիելյանը չի կարողանում շարունակել իր պաշտոնավարումը։ Համաժողովի պատվիրակները շնորհակալություն հայտնեցին Սիմա Դանիելյանին արհմիութան նախագահի պաշտոնում երկարամյա բարեխիղճ ծառայության համար։ Անահիտ Ասատրյանը նույնպես նշեց Սիմա Դանիելյանի ներդրումը արհմիութենական գործունեության մեջ, ընդգծեց, որ տիկին Դանիելյանը Ճյուղային արհմիության Խորհրդի առավել ակտիվ անդամներից է։

Բաց քվեարկության արդյունքում Գավառի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների տարածքային արհմիության նախագահ ընտրվեց Լիլիթ Բաբինյանը։ Շնորհավորում ենք տիկին Բաբինյանին և մաղթում արդյունավետ աշխատանք։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading