Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունը (EPSU) շարունակում է աջակցել իր անդամ կազմակերպություններին՝ կազմակերպելով անդամների ակտիվացման և հավաքագրման հմտությունների դասընթացներ։ Այս անգամ, սեպտեմբերի 23-ից 25-ը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները մասնակցեցին Խորբատիայի Դուբրովնիկ քաղաքում կազմակերպված վերապատրաստման երկրորդ փուլին։
Արևելյան Եվրոպային պետությունների հանրային ծառայությունների աշխատողներին միավորող արհմիությունները քննարկեցին, ինչպես նշակել և կազմել զարգացման ռազմավարություններ, ճիշտ պլանավորել քարոզարշավներն ու գործղությունները, ավելի արդյունավետ վարել սոցիալական ցանցերի էջերը և այլն։



