Հունիսի 23-ին ՀԱՄԿ-ի շենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրային ծառայության օրվան նվիրված կլոր սեղան։ Միջոցառման մասնակիցներն էին տարբեր պետական գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի քաղաքացիական և համայնքային ծառայողներ, ինչպես նաև նրանցում գործող արհմիութենական կազմակերպությունների ղեկավարներ։
Միջոցառումը բացեց Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ՄԱԶԾ կառավարման ծրագրերի ղեկավար Վահան Ասատրյանը, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը։
Խոսվեց հանրային ծառայության համակարգի, դրա կարևորության, զարգացման ուղղությունների, արհմիությունների հետ համագործակցության մասին։ Անդրադարձ կատարվեց համայնքային ծառայության օրենսդրությանը, խնդիրներին, նորություններին։ Համակարգը ներկայացրեց ՏԿԵՆ Տարածքային կառավարման վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Վարդանյանը։ Մասնակիցները հարցեր ուղղեցին պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներին, ծավալվեց քննարկում։







Pingback: Բոուլինգի մրցաշար հանրային ծառայության օրվա առթիվ