Օգոստոսի 4-ից 6-ը Աղվերանում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի սենթր հայաստանյան կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպել էր սեմինար “Ինչ է արհմությունը” խորագրով։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից սեմինարին մասնակցեցին երկու երիտասարդ անդամներ՝ Կադաստրի և Պետեկամուտների կոմիտեների արհեստակցական կազմակերպություններից։
Մասնակիցները քննարկեցին արհմիության նպատակները, գործունեությունը, դերն ու կարևորությունը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում։
Անդրադարձ կատարվեց նաև արհմիությունների կառուցվածքին և արհմիութենականներին հետաքրքրող այլ հարցերին: Սեմինարի ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ խաղեր և խմբային աշխատանքներ ստացված գիտելիքները ամրապնդելու նպատակով:









արհմիության