Դասընթացավարների ուսուցման երկրորդ փուլը

Դասընթացավարների ուսուցման երկրորդ փուլը

Հուլիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Solidarity Center կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպած արհմիութենական դասընթացավարների վերապատրաստման դասընթացների (Training of Trainers — T.O.T) երկրորդ փուլը։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունից դասընթացներին մասնակցում են Մարինե Մկրտչյանը և Անժելա Ստեփանյանը։

Դասընթացների երկրորդ փուլի ընթացքում ծանոթացան աշխատանքային իրավահարաբերություններին, հիմնական աշխատանքային ստանդարտներին, սովորեցին մի շարք կարեւոր թեմաներ, ինչպես օրինակ՝ արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում, սոցիալական գործընկերություն, կոլեկտիվ բանակցություններ։ Մասնակիցները պատրաստեցին և վարեցին սեմինար՝ կիրառելով ստացած գիտելիքները։ Մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ։

%d bloggers like this: