ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաներ․ կլոր սեղան ԱՄԿ փորձագետների հետ

ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաներ․ կլոր սեղան ԱՄԿ փորձագետների հետ

Դեկտեմբերի 8-9-ը Երևան Փլեյս հյուրանոցում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան — հանդիպումը, որի ընթացքում ԱՄԿ ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերջերս հիմնարար դարձած ԱՄԿ երկու կոնվենցիաները՝ Աշխատանքի անվտանգության և առողջ աշխատանքի վերաբերյալ։

Ներկայացվեցին կոնվենցիաների կարևորությունը, ՀՀ կողմից դրանց վավերացման և ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԱՄԿ-ի կառավարության հաշվետվողականության և վավերացման աջակցության գործիքները։

Հանդիպման երկրորդ օրը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը․ հնարավորություն ընձեռնվեց սոցիալական գործընկերների միջև ծավալել քննարկումներ՝ ՀՀ սոցիալական երկխոսության իրավիճակի վերաբերյալ։

Մասնավորապես, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսեց պետական համակարգի աշխատողների (քաղաքացիական և համայնքային ծառայողների) համար ոլորտային մակարդակով սոցիալական գործընկերության բացակայության, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից արհմիության իրավունքների հաճախակի և համակարգային խախտումների մասին։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակից Արսեն Իգիթյան ը ներկայացրեց ԱՄԿ աջակցությամբ կատարված հետազոտությունը, որի նպատակն էր բացահայտնել ճգնաժամերի ազդեցությունը աշխատողների վրա, ինչպես նաև գնահատել Հայաստանի արհմիությունների մարտահրավերներն ու կարիքներն, ու առաջարկել արհմիությունների կարողությունների զարգացմանն ուղղված քայլեր։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading