90 տարի հանուն արժանապատիվ կյանքի

90 տարի հանուն արժանապատիվ կյանքի

Հոկտեմբերի 7-ին, Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը նշեց իր հիմնադրման 90-ամյակը՝ հրավիրելով «90 տարի հանուն արժանապատիվ կյանքի» խորագրով աշխատաժողով։ Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ խոսվեց Արժանապատիվ աշխատանքի օրվա պատմության ու խորհրդի մասին, ներկայացվեց մեր արհմիության պատմությունը, սոցիալական երկխոսության գաղափարն ու ներկայիս իրավիճակը։

Միջոցառմանը, բացի արհմիության Խորհրդի անդամներից ներկա էին նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Արդյունաբերության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Համլետ Դանիելյանը, Թեթև արդյունաբերության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Սրապիոն Առաքելյանը, Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Շմավոն Մկրտչյանը, Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Սեդա Հարությունյանը, Մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Ժանետա Թորոսյանը, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիոսկոպ հասարակական կազմակերպության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մասնակիցները ծավալեցին քննարկում իրենց հուզող հարցերի շուրջ։ Արհմիության ակտիվի ներկայացուցիչները արժանացան արհմիության հոբելյանական պատվոգրերի և ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանների։ Աշխատաժողովի ավարտին մասնակիցները հրավիրվեցին հյուրասիրության՝ նշելու արհմիության 90-ամյա հոբելյանը։

Շնորհակալ ենք բոլորին շնորհավորական ուղերձների համար։

%d bloggers like this: