Օգոստոսի 19-ից 21-ը Ենոքավանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երիտասարդական հանձնաժողովի անդամների համար, որը կազմակերպվել էր “Սոլիդարիթի սենթր” կազմակերպության հետ համատեղ։ Երեք օրվա ընթացքում մասնակիցները քննարկումներ ունեցան աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների շուրջ։ Տեղեկություններ ստացան արհմիութենական միջազգային կառույցների մասին։ Քննարկեցին քննադատական մտածելակերպի, հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հետ կապված հարցեր։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը ներկայացնում էին Արմինե Աֆիցերյանը, Գարեգին Խլղաթյանը և Գուրգեն Մնացականյանը։










Pingback: Արհմիությունը կազմակերպեց ուսուցողական սեմինար