Անցած տարվա ամռանը Solidarity Center կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվել էր արհմիութենական դասընթացավարների (թրեյներիների) վերապատրաստման դասընթացներ(Training of Trainers — T.O.T) երկրորդ փուլը, որոնց մասնակցել են Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչներ Մարինե Մկրտչյանը և Անժելա Ստեփանյանը։
Այժմ ուսուցումն անցած արհմիութենականներն առաջին անգամ իրենց որպես թրեյներներ փորձեցին՝ հանրային հատվածի աշխատողներին ծանոթացնելով արհմիության գործունեությանն ու հիմունքներին:
Թրեյնինգի ընթացքում մի շարք պետական ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ ծանոթացան արհմիության գաղափարին, գործունեությանը, ստացան իրենց հուզող հարվերի պատասխանները։










