Մայիսի 12-14-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը կազմակերպեց ուսուցողական սեմինար անդամ արհեստակցական կազմակերպությունների ղեկավար մարիններում նոր ընտրվածների համար: Սեմինարը կազմակերպվեց է «Սոլիդարիթի սենթր» կազմակերպության աջակցությամբ:
Եռօրյա սեմինարի ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ինչպես նաև Հայաստանի պետհիմկնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը սեմինարի մասնակիցներին ծանոթացրեցին արհմիությունների նպատակներին, խնդիրներին ու գործունեության սկզբունքներին, օրենսդրությամբ արհմիություններին տրված լիազորություններին ու իրավունքներին, արհմիությունների տեխնիկական և ֆինանսական վարչարարությանը, սոցիալական գործընկերության հիմունքներին։ Անդրադարձ կատարվեց նաև արհմիությունների կառուցվածքին և արհմիութենականներին հետաքրքրող այլ հարցերին:
Դասընթացներից ազատ ժամանակ արհմիութենականներն իրար հետ ժամանցային միջոցառումներ անցկացրեցին, ինչպես նաև խաղացին բոուլինգ։


























Pingback: Արհմիութենական թրեյներներն անցկացրեցին առաջին սեմինարը