Պետական պաշտնյաների վարձատրության առաջարկվող համակարգի մասին ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Պետական պաշտնյաների վարձատրության առաջարկվող համակարգի մասին ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Կառավարության կողմից շրջանառվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել պետական պաշտոն զբաղեցնողների վարձատրության նոր համակարգ։

Ողջունելի է, որ շրջանառվող նախագծով ցածր օղակի (մասնագետի) աշխատավարձի բարձրացում է նախատեսվում։

🔎 Սակայն առաջարկվող նախագծի հիմնական խնդիրն այն է, որ այն ավելի բարձր է գնահատում վարչական հիերարխիայում զբաղեցրած դիրքը, քան մասնագիտական փորձը, գիտելիքը և երկարամյա ծառայությունը։

🚩 Մասնագետի և ավագ մասնագետի աշխատավարձի ամբողջական սառեցումը, առաջխաղացման դեպքում նախկին փորձի հնարավոր անտեսումը, պաշտոնների միջև խոշոր աշխատավարձային թռիչքները և մասնագիտական կարիերայի սահմանափակ հնարավորությունները կարող են բացասաբար ազդել պետական ծառայության կայունության, աշխատողների մոտիվացիայի և որակյալ մասնագետների պահպանման վրա։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հրապարակել է “Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին շրջանառվող օրինագծի վերաբերյալ դիրքորոշումները։

📌 Մասնավորապես առաջարկում ենք

✔ մասնագետի և ավագ մասնագետի պաշտոնների համար նույնպես նախատեսել աշխատանքային փորձով պայմանավորված աստիճանական աճ

✔ սահմանել աշխատանքային փորձի գնահատման միասնական սկզբունքներ բոլոր պաշտոնային խմբերի համար

✔ նոր պաշտոնի գործակցի որոշման ժամանակ հաշվառել ոչ միայն տվյալ կոնկրետ պաշտոնում, այլև համարժեք, հարակից կամ ավելի ցածր մասնագիտական պաշտոններում ձեռք բերված համապատասխան աշխատանքային փորձը

✔ օրենքով հստակ նախատեսել, որ համարժեք պաշտոնի տեղափոխության, պետական մարմնի վերակազմակերպման, պաշտոնի վերանվանման կամ գործառույթների էական շարունակականության դեպքում նախկինում կուտակված աշխատանքային փորձն ամբողջությամբ պահպանվում է

✔ օրենքով սահմանել բազային աշխատավարձի տարեկան պարտադիր վերանայման և ինդեքսավորման մեխանիզմ

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Կառավարությունն ընդունել է մեր առաջարկները։
Մասնավորապես՝

մասնագետի և ավագ մասնագետի պաշտոնների համար աշխատանքային փորձով պայմանավորված աստիճանական աճ նախատեսելու առաջարկի վերաբերյալ նշվում է, որ Նախագծի 2-րդ հավելվածում ներկայացված՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներում կատարվել են համապատասխան փոփոխություններ, ինչպես նաև Նախագծում հավելավճարի վերաբերյալ դրույթները խմբագրվել են՝ ստաժով պայմանավորված հավելավճարներ նախատեսելով պետական բոլոր ծառայողների համար։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, սույն օրենքով նախատեսված դեպքերում, յուրաքանչյուր տարվա համար տրվելու է հավելավճար պաշտոնային դրույքաչափի 2 տոկոսի չափով, որի ընդհանուր չափը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։

բոլոր պաշտոնային խմբերի համար աշխատանքային փորձի գնահատման միասնական սկզբունքներ սահմանելու վերաբերյալ նշվում է, որ սահմանվել է, որ պետական ծառայության ստաժի հավելավճարի հաշվարկման համար հաշվի է առնվում պետական ծառայողի ղեկավար կամ մասնագիտական խմբի պաշտոն զբաղեցնելու հանգամանքը։ Այն դեպքում, երբ պետական ծառայողը օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է սույն օրենքով նախատեսված ղեկավար խմբի հավասար, բարձր կամ ցածր պաշտոններում, ապա ծառայության ստաժի հաշվարկման համար հաշվի է առնվում ղեկավար խմբի պաշտոններում ծառայության ստաժը։ Այն դեպքում, երբ պետական ծառայողը օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է սույն օրենքով նախատեսված մասնագիտական խմբի հավասար, բարձր կամ ցածր պաշտոններում, պետական ծառայության ստաժի հաշվարկման համար հաշվի է առնվում մասնագիտական խմբի պաշտոններում ծառայության ստաժը, իսկ եթե պետական ծառայողը զբաղեցրել է նաև սույն օրենքով նախատեսված ղեկավար խմբի պաշտոններ, ապա ծառայության ստաժի հաշվարկման համար հաշվի է առնվում նաև ղեկավար խմբի պաշտոններում ծառայության ստաժը։

Կառավարության կողմից նշվում է նաև, որ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ պետական ծառայողների համար նախատեսելով հիմնական աշխատավարձի հաշվարկման մեկ գործակից և ծառայության ստաժի հավելավճար՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածի համար։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ պետական ծառայության ստաժի հավելավճարի հաշվարկման համար հաշվի է առնվում պետական ծառայողի ղեկավար կամ մասնագիտական խմբի պաշտոն զբաղեցնելու հանգամանքը։ Այն դեպքում, երբ պետական ծառայողը օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է սույն օրենքով նախատեսված ղեկավար խմբի հավասար, բարձր կամ ցածր պաշտոններում, ապա ծառայության ստաժի հաշվարկման համար հաշվի է առնվում ղեկավար խմբի պաշտոններում ծառայության ստաժը։ Այն դեպքում, երբ պետական ծառայողը օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է սույն օրենքով նախատեսված մասնագիտական խմբի հավասար, բարձր կամ ցածր պաշտոններում, պետական ծառայության ստաժի հաշվարկման համար հաշվի է առնվում մասնագիտական խմբի պաշտոններում ծառայության ստաժը, իսկ եթե պետական ծառայողը զբաղեցրել է նաև սույն օրենքով նախատեսված ղեկավար խմբի պաշտոններ, ապա ծառայության ստաժի հաշվարկման համար հաշվի է առնվում նաև ղեկավար խմբի պաշտոններում ծառայության ստաժը։

բազային աշխատավարձի տարեկան պարտադիր վերանայման և ինդեքսավորման մեխանիզմ նախատեսելու մերև առաջարկի վերաբերյալ, Կառավարությունը նշում է, որ Նախագծով նախատեսվում է բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանելու փոխարեն ուղղակիրորեն ամրագրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Օրենքով բազային աշխատավարձի չափի սահմանումը  անհրաժեշտության դեպքում այն վերանայելու հնարավորությունից չի զրկում՝ միևնույն ժամանակ ապահովելով վարձատրության համակարգի կայունությունն ու կանխատեսելիությունը։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading