Երիտասարդության միջազգային օրը Հրազդանում

Երիտասարդության միջազգային օրը Հրազդանում

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդներն անցկացրեցին Հրազդան քաղաքում և մասնակցեցին 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքում կայանալիք միջոցառումներին:

“Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորություններ” տոնավաճառին ներկայացրեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը և դրա նպատակները։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի աշխատակից, արհմիության անդամ Նարե Դավթյանը ելույթ ունեցավ՝ շնորհավորելով երիտասարդներին, ցանկանալով լինել ակտիվ հասարակական կյանքում, բաց չթողնել սովորելու, աճելու, զարգանալու ոչ մի հնարավորություն։

Նա կոչով դիմեց երիտասարդներին աշխատաշուկա մուտք գործելով միավորվել, անդամակցել արհմիությանը կամ ստեղծել արհմիութենական կազմակերպություն, ինչը հնարավորություն կտա լսելի դարձնել իրենց ձայնը որոշումների ընդունման գործընթացներում, իսկ արհմիություններին ավելի ուժեղ դարձնել իրենց նպատակներին հասնելու համար։

%d bloggers like this: