Բուխարեստում գումարվեց EPSU 11-րդ Համագումարը

Բուխարեստում գումարվեց EPSU 11-րդ Համագումարը

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում հունիսի 18-ից 20-ը գումարվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) 11-րդ համագումարը` “Հանրային ծառայությունների ժամանակն է” խորագրով։ Միջոցառումն անցկացվում է հինգ տարին մեկ և EPSU-ի գործունեության կարևորագույն մասն է: 2024 թվականի EPSU Համագումարն առաջինն էր, որն անցկացվեց Արևելյան Եվրոպայում։

Համագումարին հայաստանյան պատվիրակներն էին Հայաստանի պետհիմնարկների,․ ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության մախագահ Անահիտ Ասատրյանը և Առողջապահության աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։ Երկու ճյուղային արհմիությունները եվրոպական արհմիության անդամ են։

Համագումարը բացեց EPSU-ի նախագահ Մետտե Նորդը։ Պատվիրակներին ողջունեց նվագախումբ՝ երաժշտական կատարմամբ։

EPSU-ի գլխավոր քարտուղար Յան Վիլեմ Ղուդրիաանը EPSU մշտական ​​հանձնաժողովների հետ ներկայացրեց EPSU-ի գործունեության հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվությունը: Դրանք միաձայն հաստատվեցին։

Եռօրյա համագումարի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ և զեկույցների ներկայացում տարբեր թեմաներով, ինչպիսիք են՝

  • Խաղաղություն, ժողովրդավարություն, հավասարություն, իրավունքների և ազատությունների ապահովում;
  • Հանրային ծառայությունների ամրապնդում;
  • Կանաչ, թվային և սոցիալապես արդար անցում;
  • Որակյալ աշխատատեղերի և ծառայությունների ապահովում;
  • Հանրային ծառայությունների արհմիությունների ստեղծում և հզորացում
  • Հարկային քաղաքականություն:

Մեծամասնության ձայներով ընդունվեց Պաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյալ արտակարգ Բանաձևը, որը կոչ է անում հաստատել հրադադարի ռեժիմ և դադարել սպանել խաղաղ բնակչությանը։

Ընտրությունների արդյունքներով EPSU գլխավոր քարտուղար վերընտրվեց Յան Վիլեմ Ղուդրիաանը՝ ձայների 86,7% մեծամասնությամբ, իսկ Ֆրանսուազա Գենգը (CGT- Santé, Ֆրանսիա) ընտրվեց որպես EPSU-ի նոր նախագահի պաշտոնում։ Համագումարը նաև վերընտրեց վերստուգիչներին և գործադիր մարմինների անդամներին։ Քննարկվեցին արհմիությունների իրավունքների հետ կապված խնդիրները Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Թուրքիայում, Բելառուսում և Մեծ Բրիտանիայում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading