Կնքվել է հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը

Կնքվել է հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը

Հոկտեմբերի 5-ին, երկար բանակցություններից հետո ստորագրվել է հանրապետական եռակողմ կոլեկտիվ Պայմանագիրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀԱՄԿ-ի նախագահի և Հայաստանի գործատուների միության նախագահի կողմից։ Պայմանագրի արդյունքում, դրա կատարումն ու կիրարկումն ապահովելու նպատակով ձևավորվելու է երեք կողմերի ներկայացուցիչներից բաղկացած Հանրապետական եռակողմ հանձնաժողով։ Հանձնաժողովի նիստերը հրավիրվելու են առնվազն ամեն երեք ամիսը մեկ անգամ։ Պայմանագրում ամրագրված են աշխատանքային, սոցիալական ու տնտեսական իրավունքների ու նորմերի հետ կապված տարբեր դրույթներ, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը՝

  • կողմերը պայմանավորվում են աջակցել արհմիությունների ստեղծմանը և զարգացմանը, նպաստել սոցիալական գործընկերության զարգացմանը
  • կողմերը պարտավորվում են աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքների ու շահերի հետ կապված նորմեր պարունակող իրավական ակտերի նախագծերը սկզբում ներկայացնել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին, մինչև դրանց ընդունումը
  • արժանապատիվ աշխատանքի ապահովման նպատակով կողմերը պարտավորվում են աջակցել կոլեկտիվ պայմանագրերի պրակտիկայի ներդնմանը

Մոտակա ժամանակներում մշակվելու է Պայմագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագիրը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ հանրապետական մակարդակով եռակողմ կոլեկտիվ պայմանագիր կնքվել էր 2015 թվականին՝ երեք տարի ժամկետով, այնուհետև նրա ժամկետը երկարացվել էր ևս մեկ տարով։

Հեղափոխությունից հետո, անկնկալելի էր․ որ կունենանք ավելի կունենանք նաև սոցիալական երկխոսության հեղափոխական գործընթաց՝ բարելավված բանակցություններ, կատարելագործված և կատարելագործված կոլեկտիվ պահմանագիր։ Իրականում սակայն, սակայն բանակցությունների գործընթացը եղավ երկարատև անարդյունավետմ, ինչի արդյունքում, պայմանագիրը բարելավելու փոխարեն, ստիպված էին ապյաքարել, որպեսզի պահպանվեն և ավելի չվատթարանան նախորդ պայմանարգրում ամրագրված դրույթները։ Ափսոսում ենք նաև, որ պայմանագրի ստորագրման գործընթացը չեղավ հադնիսավոր, և տեղի չունեցավ կողմերի հանդիպման միջոցով, ինչին գուցե նպաստել են կարանտինը և ռազմական դրությունը։

Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր ներկայացված է ամբողջությամբ՝ այստեղ։

%d